00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում

© Sputnik / Aram NersesyanПодполковник Гарегин Акопян на нубарашенской мусорной свалке
Подполковник Гарегин Акопян на нубарашенской мусорной свалке - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվել
Ինչ իրավիճակ է օրեր շարունակ այրվող Նուբարաշենի աղբավայրում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումը եղել է տեղում, զրուցել հրշեջների և աղբավայրի «աշխատողների» հետ։

Հայաստանի ամենախոշոր աղբավայրերից մեկը՝ Նուբարաշենի աղբավայրը, արդեն 4 օր է` վառվում է։ Այս հսկայական աղբակույտում, որը տեղ-տեղ երկնաքերի բարձրության է հասնում, մլմլում է ամեն ինչ՝ պլաստիկից մինչև կրակայրիչ։

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներն արդեն իսկ տիտանական աշխատանք են կատարել: Նրանց հաջողվել է տեղայնացնել 1000, 2000 և 400 քառակուսի մետր մակերեսով հրդեհի բոլոր երեք օջախները։ Սակայն հրդեհը մարելու համար ծանր տեխնիկա և շատ հող է անհրաժեշտ։

© Sputnik / Aram NersesyanՀրշեջները փորձում են մարել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Հրշեջները փորձում են մարել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը

Այն, որ Երևանում աղբանոց է այրվում, կարելի է հասկանալ քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկով անցնելիս՝ Սարալանջի հատվածում։ Ինչպես պարզաբանում են ԱԻՆ մասնագետները, աղբանոցներում բռնկված հրդեհներին ընդունված չէ բարդության աստիճան վերագրել։ Սակայն էպիկենտրոնում հայտնվելով` անմիջապես հասկանում ես, որ իրավիճակը բարդագույններից է։

Անդադար աշխատում են

Մոտենում ենք աղբավայրին, որից ծուխ և բոց է բարձրանում։ Մեզ ընդառաջ են գալիս փրկարարները և, զարմանքը չթաքցնելով, նշում են, որ այսքան տարվա մեջ մենք առաջինն ենք, որ եկել ենք լուսաբանելու աղբավայրի հրդեհն ու նրանց աշխատանքը։

© Sputnik / Aram NersesyanՀրշեջները փորձում են մարել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Հրշեջները փորձում են մարել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը

Փրկարարները բացատրում են, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհներ ամեն տարի են լինում։ Եվ այն, ինչ այսօր տեսնում ենք, նախորդ տարիներին կատարվածի համեմատ մանրուք է։ 2020թ․-ին աղբավայրն այրվել է գրեթե 20 օր շարունակ։

«Չէ, այսպես չի լինի, առանց ռեզինից կոշիկների ներքև չեմ թողնի։ Ապակու կտորներ կան, ներարկիչներ ու էլի ինչ ասես, ոտքդ կվնասես»,-ասում է փրկարարներից մեկը։

Իմանալով, որ ինձ հետ ռետինե կոշիկներ չեմ բերել, անմիջապես մեքենայից 40 համարի ռետինե կրկնակոշիկներ հանեց և տվեց ինձ. հագա, իջանք հրդեհի երեք օջախներից մեկի մոտ։

Ճանապարհը, որով քայլում ենք, տասնամյակներով լցված աղբից է կազմված։ Ընդ որում՝ այդ աղբն այնքան խիտ է, որ իր վրա պահում է ջրի ցիստերններով բեռնված մի քանի մեքենա և անգամ չի ճկվում։ Քամի է, օդը փոշոտ է, կեղտոտ տոպրակներ ու թղթեր են պտտվում։ Գարշահոտից և ծխից աչքերս արցունքոտվում են։ Մեր երկու կողմում աղբի պատեր են՝ երկնաքերի բարձրությամբ։

Երևանի փրկարարական վարչության, ԱԻՆ Փրկարար ծառայության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բրիգադներն աշխատում են օրը 24 ժամ:

«Աղբավայրի հրդեհն իր առանձնահատկություններն ունի։ Թափոնները գազ են արտազատում, որը բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքը»,-ասաց Հակոբյանը։

© Sputnik / Aram NersesyanԳարեգին Հակոբյանը
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Գարեգին Հակոբյանը

Տարածքը մեծ է, պարբերաբար աշխատանքներ են տարվում այն խոնավ պահելու և կրակի ու ծխի օջախները մարելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում քամին ուղղակի կրակը կցրի` մյուս հատվածների վրա կտարածի։ Հակոբյանը նշեց, որ շուտով ծանր տեխնիկա կգործարկեն, որը թույլ կտա լիովին հանգցնել հրդեհը՝ տարածքը հողով ծածկելով։

Աղբավայրի հրդեհի առանձնահատկությունը

Աղբավայրի հրդեհը տարբերվում է մյուս տեսակներից և բարդության երեք կատեգորիաներից ոչ մեկի մեջ չի մտնում։ Ցանկացած աղբավայր, հատկապես եթե այն այնքան հին է, որքան Նուբարաշենինը, բաղկացած է հազարավոր տոննա կենցաղային և այլ թափոններից, որոնց մեջ նաև հեշտ բռնկվող իրեր կան։ Որքան ավելի երկար են այրվում թափոնները, այնքան կրակը ավելի է մտնում աղբի խորը շերտերի մեջ և այդքան ավելի դժվար է լինում հանգցնել այն։ Կրակը կարող է ներսում մլմլալ և արտաքին գործոնների՝ քամու, արևի ազդեցությամբ նորից բռնկվել և վառվել նոր թափով։

© Sputnik / Aram NersesyanՀրշեջները փորձում են մարել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Հրշեջները փորձում են մարել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը

Մասնագետների խնդիրը թույլ չտալն է, որ հրդեհը թափանցի խորը շերտերը։ Դրան խանգարում են չոր եղանակն ու շոգը, ինչպես նաև թափոնների արտանետած գազերը։

Աղբավայրերում հրդեհները հաճախակի պատահող երևույթ են։ Դրանց պատճառ կարող են լինել եղանակային պայմանները, առանց մտածելու չոր աղբակույտի վրա նետված ծխախոտի մնացորդը, կարող է և կանխամտածված հրկիզում լինեն։ Սովորաբար նման տեղերում անհնար է պարզել հրդեհի ծագման ճշգրիտ պատճառը։ Շատ հաճախ աղբավայրի հրդեհը ձեռնտու է այն շահագործողներին, աշխատակիցներին կամ մրցակիցներին։

© Sputnik / Aram NersesyanԱշխատանքներ` Նուբարաշենի աղբավայրում
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Աշխատանքներ` Նուբարաշենի աղբավայրում

Ինչքան շատ թափոն այրվի, այնքան շատ տեղ կազատվի նոր աղբի համար։ Մեկ աղբի մեքենան միջինում մինչև 2 տոննա աղբ է բերում։ Օրական այստեղ մինչև 500 նման մեքենա է գալիս։

Երազանքների գործը չէ, բայց փող աշխատել հնարավոր է

Մինչ փրկարարները բերում էին ջրի ցիստերնները, որպեսզի հանգցնեն հրդեհի նոր, մանր օջախները, մենք ծանոթացանք մարդկանցից մեկի հետ, որոնք ապրուստը վաստակում են աղբը փորփրելով։ Տղամարդն այս «բիզնեսում» է ավելի քան տասը տարի, վաղուց սովորել է աղբավայրին, աչքը վարժվել է, մի հայացքով կարող է որոշել՝ արժե՞ արդյոք ստվարաթուղթը կամ շիշը վերցնել՝ հետագա վերամշակման համար։

© Sputnik / Aram NersesyanԱշխատանքներ` Նուբարաշենի աղբավայրում
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Աշխատանքներ` Նուբարաշենի աղբավայրում

Նա ասաց, որ այստեղ ավելի քան 50 մարդ է աշխատում, ամեն մեկը զբաղված է իր ծավալի աղբ հավաքելով ու տեսակավորելով, իրար չեն խանգարում։

«Աշխատանքը սկսում ենք վաղ առավոտյան, տուն ենք գնում ուշ երեկոյան։ Միշտ շատ գործ կա, լավ փող ենք ստանում, իմ մտքով չի էլ անցել գործս փոխել, համ էլ՝ ինչի՞ համար, եթե կայուն եկամուտ կա»,-ասաց նա։

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել

Տղամարդու խոսքով՝ հավաքված աղբից օրական եկամուտը կարող է կազմել 15 հազարից մինչև հարյուր հազար դրամ։ Բայց ամեն մեկը չի կարող թափոններ հավաքել` ֆիզիկական, հոգեբանական պատրաստվածություն է պետք։ Բացի այդ, կարևոր է իրերից գլուխ հանելը․անգամ երկու` ձևով ու չափով իրար շատ նման շամպունները կարող են շատ տարբեր լինել։ Եթե ներքևի մասում նկատելի գիծ չկա, ուրեմն հարմար է երկրորդային տարայի վերամշակման համար, եթե գիծ կա, ուրեմն շիշն ավելի կոշտ է, կափարիչը ճկելուց ճռճռում է։ Այդպիսի թափոնը վերամշակումից հետո գնում է հյութի, լիմոնադի շիշ դառնալու։

© Sputnik / Aram NersesyanՀրշեջները` Նուբարաշենի աղբավայրում
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Հրշեջները` Նուբարաշենի աղբավայրում

Աղբավայրում հիմնական պահանջարկ ունեցող իրերը շշերն են, մետաղը, կենցաղային պարագաները։ Երբեմն, եթե բախտդ շատ բերի, կարող ես ոսկե կամ արծաթե իրեր, գումարով ծրարներ գտնել։

«Մենք հասցնում ենք տեսակավորել աղբի ընդամենը 30 տոկոսը, մնացած 70 տոկոսն այդպես էլ չմշակված է մնում»,-ասաց նա։

Տղամարդու խոսքով՝ հրդեհի պատճառով արդեն երկու օր է, ինչ չեն կարողանում աշխատել, հետևաբար առանց եկամուտի են մնացել։

Քաղաքապետարանը՝ աղբավայրի մասին

Նուբարաշենի քաղաքային աղբանոցը շահագործման է հանձնվել 1950-ական թվականներին։ Այն քաղաքի կենտրոնից 9-10 կմ է հեռու, մակերեսը 52,3 հեկտար է։ Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ այստեղ օրական 1000-1200 տոննա (տարեկան 365-440 հազար տոննա) կենցաղային և այլ աղբ է թափվում։

Կենցաղային աղբը չի տեսակավորվում և չի մշակվում, այլ խտացվում է և չեզոքացվում հողի շերտով պատվելու միջոցով։ Տեսակավորում հիշեցնող աշխատանքներ աղբավայրում իրականացնում են կամավոր աշխատողները, որոնք այստեղ են գտնում գումար վաստակելու միակ հնարավոր ձևը։

Люди и аисты на свалке неподалеку от города Масис - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ

2009թ․- մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանն ու ճապոնական «Շիմիձու» կորպորացիան  Նուբարաշենի կոլեկտորում կենսագազի հավաքման և այրման պայմանագիր կնքեցին, ինչը կնպաստի թերմոգազերի արտանետումների կրճատմանը, շրջակա միջավայրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը:

Ներկայումս մեթան գազը դուրս է բերվում հորիզոնական գազատարներով և խրամատներով ,որոնք փորված են 8 հա մակերեսով կոլեկտորների մեջ, և այրվում է:

Չնայած այս ամենին՝ բնապահպանները բազմիցս ընդգծել են, որ աղբանոցը պետք է փակվի, քանի որ այն մեծ սպառնալիք է քաղաքի էկոլոգիայի համար։ Աղբանոցում ներկայումս համապատասխան պայմաններ չկան, չկան ջրի կայաններ, ոռոգման համակարգեր, որոնք հատկապես ամռանը թույլ կտան խուսափել հրդեհներից:

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ մայրաքաղաքում երկու աղբավայր է գործում՝ Նուբարաշենինը և Աջափնյակինը։ Քաղաքային վարչությունից պարզաբանեցին նաև, որ դրանք երկուսն էլ ժամանակակից ստանդարտներին չեն համապատասխանում։

© Sputnik / Aram NersesyanՆուբարաշենի աղբավայրը
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Նուբարաշենի աղբավայրը

«Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում նախատեսված է նոր աղբավայրի կառուցում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ 2021 թ․-ի աշնանը նախատեսվում է համաձայնագիր ստորագրել շինարարության մեկնարկի մասին»,-ասված է պատասխանում։

Նախատեսվում է աղբավայրը կառուցել երկու տարվա ընթացքում։ Նախագծի արժեքը 26 միլիոն եվրո կկազմի, որոնցից 8 միլիոնը վարկով կվերցնեն Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից, 8 միլիոնը՝ Եվրոպական ներդրումային բանկից, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ ԵՄ-ից, 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի Արևելյան Եվրոպայի գործընկերությունից (E5P)։

© Sputnik / Aram NersesyanՆուբարաշենի աղբավայրը
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Նուբարաշենի աղբավայրը

Աղբանոցը նախատեսված կլինի կենցաղային թափոնների համար, կլինի նաև շինարարական թափոններ ընդունելու հնարավորություն։  Ծրագրի շրջանակներում, բացի նոր աղբավայրի կառուցումից, նախատեսվում է նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը։

Լրահոս
0