ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը` հավելելով, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) նախատեսված արարքի համար։
Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ընտրողներին բնամթերք է բաժանում նրանց ձայների դիմաց։ Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը և նույն գրասենյակի քարտուղարը:
«Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Ա. Ա.-ն, որը նաև ընդգրկված է կուսակցություններից մեկի ցանկում և համակարգում էր Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ հունիսի 9-ին Գավառի մի շարք ընտրողներին տվել է 7000-ական դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք:
ԿԸՀ-ն համաձայն է․ պատգամավորի թեկնածուի դեմ քրեական գործ կհարուցվի