23:11 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
66 0 0

Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ընտրողներին բնամթերք է բաժանել նրանց ձայների դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը` հավելելով, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) նախատեսված արարքի համար։

Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ընտրողներին բնամթերք է բաժանում նրանց ձայների դիմաց։ Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը և նույն գրասենյակի քարտուղարը:

«Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Ա. Ա.-ն, որը նաև ընդգրկված է կուսակցություններից մեկի ցանկում և համակարգում էր Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ հունիսի 9-ին Գավառի մի շարք ընտրողներին տվել է 7000-ական դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք:

ԿԸՀ-ն համաձայն է․ պատգամավորի թեկնածուի դեմ քրեական գործ կհարուցվի

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Պատասխանը լինելու է կոշտ․ Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին
ԲՀԿ–ի ընտրակաշառքի գործով մի քանի տասնյակ մեղադրյալներ կան. ԱԱԾ տնօրեն
Արմավիրի նախկին քաղաքապետը բռնվել է ընտրակաշառք տալու պահին. տեսանյութ
թեգերը:
թեկնածու, Պատգամավոր, ընտրակաշառք, Գավառ

Գլխավոր թեմաներ