01:09 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Արման Թաթոյանը նշում է, որ նման երևույթները խիստ մտահոգիչ են, քանի որ վկայում են հասարակության բևեռացման մասին:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը (այդ թվում` նրանցից լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով) պետք է դադարեցնել։ Թաթոյանը Facebook–ի իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով նախընտրական շրջանին։

«Տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստում ու տարածում են իրենց հակառակորդ ուժերի օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր՝ վիրավորանքներով, հայհոյանքներով: Ընդ որում, ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու համար մարդկանց լուսանկարների ու տեսանյութերի վրա արվում են վիրավորական գրառումներ՝ օգտագործելով նրանց ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկությունները»,–նշված է ՄԻՊ-ի գրառման մեջ։

Սոցիալական մեդիայի տիրույթում նշված լուսանկարներն ու տեսանյութերն արագ տարածվում են, արժանանում ծաղրանքի, ուղեկցվում են ավելի խորքային վիրավորանքներով, հայհոյանքներով ու ատելության խոսքով՝ նվաստացնելով մարդկանց արժանապատվությունը: Հետո էլ այդ գրառումներ անողներին քննադատում են մյուս ուժերի կողմնակիցները նույն արտահայտություններով («ժեխ», «զոմբի», «ծախված», «ոհմակ», «բորենի» և այլն):

Այսպես շարունակել չի կարելի. Թաթոյանին մտահոգել են Փաշինյանի հայհոյախառն հայտարությունները

Թաթոյանը հայտնում է, որ այս արատավոր երևույթը խիստ մտահոգիչ է, քանի որ վկայում է հասարակության բևեռացման, ինչպես նաև անհանդուրժողականության անթույլատրելի բարձր մակարդակի մասին:

Նրա խոսքով` ընտրությունների գլխավոր խնդիրներից է վերականգնել երկրում համերաշխությունն ու ապահովել իրավունքի գերակայության հաստատումը, այլ ոչ թե առավել խորացնել բևեռացումն ու անհանդուրժողականությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Ըստ թեմայի

Այսպես շարունակել չի կարելի. Թաթոյանին մտահոգել են Փաշինյանի հայհոյախառն հայտարությունները
Որոշ պաշտոնյաներ ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ. Թաթոյան
Լրագրողին սպառնում են ու վիրավորում․ Արման Թաթոյանը գրություն կուղարկի ոստիկանություն
Այսպես շարունակվելու դեպքում ձախողումներն ավելանալու են. Թաթոյանը` սահմանների խնդրի մասին
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, քարոզարշավ, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ