10:47 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
583 0 0

Հայրենիք վերադարձած 15 գերիների շարքում են նաև Վարդենիսում 6 գերեվարված տղաներից 4-ը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների անունները։

Նա հայտնեց, որ այս խմբի մեջ են Վարդենիսում 6 գերեվարված տղաներից չորսը, Խծաբերդից` Հին Թաղերի հատվածից գերեվարվածներից ու նախորդ տարվա հոկտեմբերին գերեվարվածներից։
Ըստ այդմ, Հայաստան են վերադարձել.

  1. Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր
  2. Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ
  3. Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր
  4. Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան
  5. Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս
  6. Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին
  7. Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս
  8. Սիրունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի
  9. Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ
  10. Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան
  11. Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս
  12. Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի
  13. Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր
  14. Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր
  15. Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր

Նրա խոսքով` շատ հարցեր են հնչում, թե ինչպե՞ս է որոշվում` ով պետք է առաջին հերթին վերադառնա հայրենիք։ Փաշինյանը նշեց` գերիների վերադարձի առումով չկան նախընտրելու անուններ. նրանից յուրաքանչյուրի վերադարձն էլ կարևոր է։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ վարչակազմին` նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ԵԽ նախագահ Շառլ Միշելին։

Բացի այդ, գերիների վերադարձի ուղղությամբ նախորդ շրջանում գործադրած ջանքերի համար էլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին և մյուս գործընկերներին։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։ 

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

Ըստ թեմայի

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը
Եթե Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. Զուրաբյան
Հայ գերիների դատավարության արդյունքները միջազգայնորեն չեն կարող ընդունվել. իրավապաշտպան
15 հայ գերիներն արդեն Հայաստան են հասել. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, գերի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ