02:50 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Աշխատանքներ են տարվում` բացահայտելու վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են:

Նույն ժամանակահատվածում Մարտունի ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր, 30 լվացուկ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ:

Պատվաստման թվային անձնագրերը և Հայաստանի խայտառակ ցուցանիշը. կորոնավիրուսային ամառ

Բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում:

««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված երկու պացիենտների մոտ հայտնաբերվել է ներհիվադանոցային վարակի հարուցիչ` Կլոստիդիում դիֆիցիլ է, իսկ երկու նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը: Նմուշները տեղափոխվել են նաև ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», որտեղ Կլոստրիդիում Դիֆիցիլեն հաստատվել է»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այժմ աշխատանքներ են տարվում` բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը պարզելու ուղղությամբ:

Սիսիանում զանգվածային վարակման դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ

թեգերը:
երեխա, վարակ, Մարտունի, Հայաստան

Գլխավոր թեմաներ