12:36 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
401 0 0

Հայտնի բժշկի խոսքով՝ պատվաստումից առաջ հակամարմինները ստուգելու կարիք չկա։ Նա ասել է, որ դեղամիջոցն է լավ արդյունք տալիս։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը իր Telegram-ալիքի հետևորդներին պատմել է, թե ինչպես կարելի է պաշտպանել օրգանիզմը կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի ժամանակ:

Որպես պաշտպանության գլխավոր միջոց նա նշել է ցանկացած հասանելի պատվաստանյութով պատվաստումը։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել հրաժարվել պատվաստումից առաջ հակամարմինների մակարդակը որոշելուց, ինչպես նաև հորդորել է, որ պատվաստվեն նաև հիվանդությունը հաղթահարած անձինք: Աշնանը, ըստ Մյասնիկովի, պետք է կրկնակի վերապատվաստում իրականացվի նրանց համար, ովքեր պատվաստում են ստացել անցյալ տարվա ձմռանը կամ այս տարվա գարնանը:

Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը

Բժիշկ-հեռուստահաղորդավարը կանխարգելիչ միջոց է անվանել ինտերֆերոն գամմայով քթի կաթիլները՝ նշելով, որ այս դեղը լավ արդյունքներ է ցույց տալիս:

Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում

Բացի այդ, չպետք է մոռանալ սոցիալական հեռավորության պահպանման և փակ տարածքներում մարդկանց մեծ կուտակումների սահմանափակման մասին։

Բժիշկն ասել է՝ ինչպես է կարելի ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից

թեգերը:
կորոնավիրուս, Ալեքսանդր Մյասնիկով (բժիշկ)

Գլխավոր թեմաներ