04:41 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
500 0 0

Փաշինյանը Վայոց Ձորում սպառնացել էր «խմբերով, տրցակներով» դատել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը, Վայոց Ձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն իրականացնելիս, անդրադարձել էր տարածված լուրերին, թե «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին «ստիպում են» քվեարկել ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին։

«Չհասկացա, «Գազպրոմ Արմենիան» կարա՞ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի կառավարության դեմ աշխատի։ Մտքներովդ չանցնի։ Կդատվեք հատ-հատ։ Էն, որ աշխատանքից կազատվեք, հարց չի։ Կդատվեք՝ խմբերով, տրցակներով», - ասել էր Փաշինյանը։

Ընկերությունը տարածել է հետևյալ հայտարարությունը․

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում»։

Ավելի վաղ Փաշինյանը արտահայտվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեմ, վերջիններս նրա խոսքերի համար կդիմեն իրավապահներին։

Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։ Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Փաշինյանի, այլև մյուս թեկնածուների անվտանգությունը
Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում ենք 1000 դոլար պարգև. Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն

Գլխավոր թեմաներ