05:44 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
354 0 0

Ռուսաստանաբնակ դիմահարդարը ընտանիքի հետ է այցելել Եռաբլուր ու ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Հայաստանում, ընտանիքի հետ այցելել է Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։ Գոհարն Instagram–ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ծածանվում հայկական եռագույնները։

«Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելելով։ Նրանք խիզախորեն կռվեցին ու անմահացան անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ, նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի։ Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ... Եվ ներողություն, որ մենք չկարողացանք պաշտպանել ձեզ»,–տեսանյութին կից գրել է նա։

Instagram story Гоар Аветисян
Instagram story Гоар Аветисян

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանը ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել Սևանա լճից։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

թեգերը:
Գոհար Ավետիսյան, Եռաբլուր պանթեոն

Գլխավոր թեմաներ