15:08 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
292 0 0

Գիշերը մի քանի տասնյակ թերթիկներ հայտնվել են մայրաքաղաքի փողոցներում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Երևանի քաղաքապետարանը հավաքում վիրավորական մակագրությամբ՝ «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկարով թերթիկները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն և հնարավորինս խիստ պատիժ կրեն։ Կարծում ենք՝ որևէ քաղաքական նպատակահարմարություն չի արդարացնում ամենօրյա աշխատանքով քաղաքի մաքրությունն ապահովող սանմաքրման մեր աշխատակիցների դեմ զրպարտչական բնույթի հայտարարությունները և պատիվ չի բերում դրանց հեղինակներին, հատկապես՝ բազմավաստակ պատգամավորին», - գրել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն ու ենթակա կառույցները ընտրական գործընթացներին մասնակցում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։

Գիշերը մի քանի տասնյակ նմանատիպ թերթիկներ հայտնվել են մայրաքաղաքի փողոցներում։

Նշենք, որ ոստիկանությունը նույնպես հայտարարություն է տարածել թերթիկների հետ կապված։

«Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Վանեցյանը քվեարկել է ու խոսել ընտրախախտումների մասին

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել. ՔԿ
Թաց ընտրաթերթիկներ, ընտրողի անվան բացակայություն. Գյումրիում ևս ընտրական ակտիվություն է
Կրակելու պահին Բաբաջանյանը մեքենայում չի եղել. ոստիկանություն
թեգերը:
Ընտրություններ, քաղաքապետարան

Գլխավոր թեմաներ