15:47 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
4501

Ոստիկանության օպերատիվ շտաբի ղեկավարը թվային տվյալներ հայտնեց, թե որ հանցագործության մասին քանի ահազանգ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ընտրությունների վերաբերյալ ոստիկանության օպերատիվ շտաբն արդեն իսկ 21 դեպքի մասին է ահազանգ ստացել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց շտաբի ղեկավար Արմեն Մկրտչյանը։

«Մինչև այս պահը 21 դեպքերից 7-ին է ընթացք տրվել, իսկ մյուսները ստուգվում են։ Դրանցից միայն մեկն է գրանցվել Երևանում, մյուսների մասին ահազանգերը մարզերում են եղել։ Ահազանգերը հիմնականում վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն` նման 4 դեպք է եղել, իսկ քվեարկության գաղտնիությունը խախտելու 1 դեպք է գրանցվել։ Բացի այդ, գույքը դիտավորությամբ վնասելու 1, իսկ մարմնական վնասվածք ստանալու կրկին 1 դեպք է գրանցվել»,–ասաց Մկրտչյանը։

Նա հայտնեց նաև, որ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ մինչև քվեարկության օրը ոստիկանությունում արձանագրվել է 244 դեպք։

Մկրտչյանի խոսքով` ընթացք է տրվել 124 դեպքի, իսկ 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։

124 դեպքերից 35-ը, եղել են ընտրակաշառք ստանալու, տալու, առաջարկելու վերաբերյալ։ 124 դեպքերից 9-ի դեպքում քրեական գործ է հարուցվել, իսկ 95 դեպքով էլ նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Հայաստանում քվեարկության առաջին 3 ժամերին ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.2 տոկոսը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի
թեգերը:
ընտրակաշառք, Ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, ահազանգ, Հայաստան, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ