12:30 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
62 0 0

Դատախազության ներկայացուցիչը հիշեցնում է` ՀՀ Քրեական օրենսգրքով ընտրական իրավունքի խախտումների համար նախատեսված են պատժաչափեր` մինչև 5 տարի ազատազրկման ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ Գլխավոր դատախազությունն արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում արդեն ստացել է 64 հաղորդում և ահազանգ, որոնցից 11-ը ԶԼՄ–ների հրապարակումներ են, 28-ը` քաղաքացիների ահազանգեր, 2-ը` սոցցանցերում կատարված գրառումներ, 23-ը` ոստիկանության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներ։ Տեղեկությունն այսօր ԿԸՀ–ում կազմակերպված ասուլիսում հայտնեց դատախազության ներկայացուցիչ Էդգար Արսենյանը։

«Ստացված հաղորդումներից ու ահազանգերից 16–ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 1-ը` ընտրողների ցուցակ կազմելուն ու այն կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն, 6-ը` ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերին, 16-ը` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն, 2-ը` քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 4-ը` տեղամասային կենտրոններում կամ դրան հարող տարածքում բռնություն գործադրելուն կամ դրա սպառնալիքի դեպքերի առթիվ։ Ի դեպ, այս հոդվածով արդեն հարուցվել է 1 քրեական գործ ու  իրականացվում է նախաքննություն։ Եվս 15–ը` մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքերի առթիվ»,– ասաց Արսենյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքով ընտրական իրավունքի խախտումների համար նախատեսված են  պատժաչափեր` մինչև 5 տարի ազատազրկման ժամկետով։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Աբովյանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին
«Այո, ես վիրահատել եմ ՀՔԾ պետի հայրիկին». Արմեն Չարչյանը մանրամասներ հայտնեց
ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում
թեգերը:
Քրեական գործ, քվեարկություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ