04:17 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
79 0 0

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարը հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ վճիռ կկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը հավատում է, որ դատարանն արդար վճիռ կկայացնի իր դեմ հարուցված քրեական գործով։ Պրոֆեսոր Չարչյանը վստահ է, որ մեղադրանքը «քաղաքական տեռորի» մաս է։ Հիշեցնենք, որ պրոֆեսոր Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

«Ինձ առաջադրված է մեղադրանք, որը ինձ համար բացարձակ անհասկանալի է, ըստ իս՝ այդ մեղադրանքի մեջ որևէ հանցակազմ չկա, և այն կրում է խիստ քաղաքական բնույթ ու քաղաքական տեռոր է»,- դատարանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց բժիշկ Չարչյանը։

Ինչ է վերաբերում է հայտնի ձայնագրությանն ու իրեն ուղղված մեղադրանքին՝ Չարչյանը նշեց՝ իր խոսքերում «հարկադրանք ու պարտադրանք չկա»։

«Ես կարող եմ ձեզ խնդրել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ ձեզ հորդորել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ ձեզնից պահանջել, և դուք իմ պահանջը չկատարեք, դա նույնպես պարտադրանք չէ։ Այ եթե ես ձեզ խնդրելուց, հորդորելուց ու պահանջելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ, որ դուք դա անեք, այ, էդ դեպքում է պարտադրանք»,- նշեց Չարչյանը։

Նա նաև պարզաբանել է, որ իր և իր անձնակազմի հարաբերություններն առանձնահատուկ են եղել։ Յուրաքանչյուրն, ով դիմել է իրեն հետազոտության, վիրահատության խնդրանքով իր հարազատների համար, միշտ օգնություն է ստացել։ Չարչյանը նշել է, որ ինքը հարգանքով է վերաբերվել յուրաքանչյուր աշխատակցի խնդրանքին՝ մայրապետից մինչև բաժանմունքի պետ, հետևաբար ակնկալում է, որ նրանք էլ իր խնդրանքին պետք է հարգանքով մոտենան։

Վաստակավոր բժշկի խոսքով՝ այն դեպքում, եթե նրանք չհարգեին իր խնդրանքը, ինքն էլ իր մոտեցումը կփոխեր՝ գործելով օրենքի շրջանակներում։

ԿԸՀ–ն թույլատրել է Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քննում է Չարչյանին կալանավորելու միջնորդությունը։

Ըստ թեմայի

Փաշինյանը պետք է Խաչատրյաններից ներողություն խնդրի․ դատարանը մերժել է բողոքը
Թաթոյանի հայտարարությունը զրպարտություն է, դիմելու եմ դատարան. Վիլեն Գաբրիելյան
Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի

Գլխավոր թեմաներ