05:51 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
324 0 0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 9 խորհուրդ է տվել, որոնցից մեկը վերաբերում է երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին։ Տեսչական մարմինը նման հաղորդագրություն է տարածել` հաշվի առնելով, որ այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճանի է հասնելու։

Տեսչական մարմինը կոչ է անում նաև խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00 ընկած ժամանակահատվածում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` դնել գլխարկ, արևային ակնոց, դուրս գալ հովանոցով, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ։

«Պետք է ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին։ Բացի այդ, հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովում է օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չէ անմիջապես մարդկանց վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմինը հորդորում է հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով, չաղտոտել շրջակայքը, ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին։ Բացի այդ, անհրաժեշտ է չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով։

Հիշեցնենք` ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` մինչև հունիսի 27-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։

Ո՞ւմ համար է վտանգավոր սառը ջրով լողանալը. բացատրում է բժիշկը

 

Ըստ թեմայի

Սննդաբանը խոսել է ամենաօգտակար սառնանուշի մասին, որը միաժամանակ նաև ամենահինն է
Որքան կաթ պետք է խմել լավ քնելու համար. բժիշկ-քնաբանի խորհուրդը
Սննդաբանը խոսել է շոգ եղանակին տաք թեյ խմելու օգտակարության ու վնասի մասին
թեգերը:
երեխա, ջուր, շոգ, Հայաստան

Գլխավոր թեմաներ