00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեպրեսիվ մեթո՞դ, թե՞ հստակեցում. իշխանությունը փոխում է ձերբակալման հիմքերը

© Sputnik / Asatur YesayantsПолиция задерживает активистов на улице Зурабяна (13 марта 2021). Еревaн
Полиция задерживает активистов на улице Зурабяна (13 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ–ում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել էր մայիսին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոփոխել անձի ձերբակալման հիմքերը` թուլյ տալով նրան ձերբակալել` անկախ փախչելու մտադրություն ունենալ–չունենալուց։

Премьер-министр Никол Пашинян во время внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Դատական համակարգի որոշումներից իշխանությունը նեղվում է. Փաշինյան

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ–ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Գործող օրենսգիրքը բառացի մեկնաբանելիս ստացվում է, որ եթե հանցագործություն կատարած անձը չի դիմում փախուստի, ապա նրան ձերբակալել չի կարելի: Օրինակ, եթե մարդը կատարում է սպանություն, և դեպքի վայրում նրան հայտնաբերում են, ըստ Քրեական դատավորության օրենսգրքի, նրան ձերբակալելը թույլատրելի չէ»,-ասաց Բաղդասարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կարծիք հայտնեց, որ այս փոփոխությունը իշխանության համար կարող է ռեպրեսիվ գործողություններ իրականացնելուն ծառայել։

«Կա կարծիք, որ այն փոփոխությունները, որոնք այսօր առաջարկվում են, միտված են ավելի ընդլայնել ձերբակալման հնարավորությունները, իրավունք տալ, որ դատարաններում հայտնվող մարդկանց ձերբակալության ենթարկելու ավելի ընդարձակ հնարավորություն լինի»,– ասաց Աբովյանը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորի մտահոգությանն ի պատասխան հայտնեց, որ օրինագիծը որևէ կերպ չի ընդլայնում դատարանի լիազորություններն այդ հարցում։

Քոչարյանի գործով հերթական նիստը հետաձգվեց. դատարանին պարզ չէ` նա մանդատը վերցնո՞ւմ է

«Այն պարզապես հստակեցնում է այն չափանիշները, հիմքերը, դեպքերը, որոնց պարագայում ձերբակալությունը կլինի իրավաչափ, որոնց պարագայում` ոչ»,– ասաց Վարդանյանը` հավելելով, որ ներկա կարգավորումների դեպքում դատավորները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ մոտեցմամբ առաջնորդվել։

Փոփոխված օրենքը, նրա համոզմամբ, կձևավորի միասնական մոտեցման պրակտիկա։

Նշենք, որ բացի այդ փոփոխությունից նոր նախագիծն առաջարկում է նաև ձերբակալման համար սահմանել առավելագույնը 36 ժամ, մինչդեռ գործող օրենքով այն կարող է տևել մինչև 72 ժամ։

Օրինագիծն այսօր ԱԺ–ում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել էր մայիսին։

Լրահոս
0