17:51 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
313 0 0

1950 թվականին ծնված տղամարդն ինքնասպանություն է գործել` անասնագոմում կախվելով։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել։ Նշենք, որ հենց այս համայնքում էր հայտնաբերվել սիբիրյան խոց` ինչպես կենդանիների այնպես էլ մարդկանց մոտ։

Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեկ ժամը 10։40-ին հաղորդում է ստացվել, որ Իսահակյան գյուղում տան բակում գտնվող անասնագոմում կախված մարդ կա։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը։

«Պարզվել է, որ տվյալ տան բնակիչը` 1950 թվականին ծնված տղամարդը, իրենց անասնագոմի առաստաղի երկաթյա ձողից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»,–ասացին ոստիկանությունից։

Արտաքին զննությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում սիբիրյան խոցի կասկածանքով 7 անձ է հոսպիտալացվել: Նրանք բուժում են ստանում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Երեկվա դրությամբ արձանագրվել էր 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Օրեր առաջ էլ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։ Նախնական կասկածներով` վարակը տարածվել էր հիվանդ անասունի մսից։

Ըստ թեմայի

Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպանություն գործել
«Հայրենիքի պաշտպանն իրեն անպաշտպան է զգում». ո՞ւր է ձգվում ինքնասպանությունների պատճառը
Ահասարսուռ դեպք Սևանում. տղամարդը ծեծելով սպանել է մորը, օրեր անց ինքնասպան եղել
թեգերը:
անասնաբույժ, ինքնասպանություն

Գլխավոր թեմաներ