19:56 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
17910

Գլխավոր դատախազությունը վերլուծել է պատերազմի մասնակիցների ու նրանց հարազատների ինքնասպանության դեպքերն ու փորձերը և կարևորել այդ մարդկանց հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնության տրամադրումը:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի– Sputnik. ՀՀ դատախազությունը պարզել է, որ վերջին ժամանակահատվածում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի մի շարք դեպքեր ուղիղ առնչություն ունեն Հայաստանի ու Արցախի դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:

Դատախազությունը հայտնում է, որ 2021թ. մայիսի 3-ին Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքով պարզվել է, որ պատշգամբից ցած նետված 1975թ.-ին ծնված անձը «Աջափնյակ» ջոկատի կազմում կամավորական հիմունքներով մասնակցել է 44-օրյա պատերազմին որպես դիպուկահար: Նա եղել է Հադրութում, Մարտակերտում և ողնաշարի և ոտքի շրջաններում ստացել մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել:

2021թ. մայիսի 10-ին Երևանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի պատուհանից էլ նետվել է անհետ կորած ժամկետային զինծառայողի հայրը: Նրա որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է:

«Մինչև հիմա մրգի սառնարանում են պահել դիերը». անհետ կորածների հարազատները փակել են Հերացին

2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Պարզվել է, որ նա ևս կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. արցախյան երրորդ պատերազմներին: Նա հայտնել է, որ պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, ու ապրելու ցանկություն չունի:

ՀՀ դատախազությունը կարևորում է հետպատերազմյան հոգեբանական խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, դրանց լուծմանն ուղղված գործողությունները՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:

Ելնելով խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտանակատարներին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ և առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը:

Հայ գերիներին պահել էին ապակյա խցում. ՄԻՊ-ն արձանագրում է մարդու իրավունքների խախտումները

Ըստ թեմայի

Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա
«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
թեգերը:
անհետ կորած, Հայաստան, ինքնասպանություն, Պատերազմ, ՀՀ դատախազություն

Գլխավոր թեմաներ