11:46 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Սիբիրյան խոցով հոսպիտալացված պացիենտների վիճակը, ըստ բժիշկների, միջին ծանրության է։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է սիբիրյան խոց։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը`հավելելով, որ 5 բնակչի մոտ է հայտնաբերվել սիբիրյան խոց։

«Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:

Այսպիսով` հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում:

Հայաստանում գրանցված սիբիրյան խոցը վարակի մաշկային ձևն է. Ավանեսյան

թեգերը:
հիվանդ, սիբիրյան խոց, Շիրակի մարզ

Գլխավոր թեմաներ