00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մալաթիա-Սեբաստիայում ընտրակաշառք են բաժանել. 2 մարդ կալանավորվել է

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрестованный в суде
Арестованный в суде - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
Համատիրության կառավարիչն ու հաշվապահն ընտրողներին 20 000 դրամ են առաջարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու համար:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկությունների դիմաց ընտրողներին կաշառելու դեպքեր:

Ինչպես նշված է նախաքննական մարմնի տարածած հաղորդագրության մեջ, կաշառքն ընտրողներին տվել է վարչական շրջանի համատիրություններից մեկի կառավարիչ Վ.Վ.-ն՝ նույն համատիրության հաշվապահ Շ.Դ.-ի օժանդակությամբ:

Артур Ванецян на фоне баннера блока Честь имею - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
«Պատիվ ունեմ»-ը ևս պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

2021 թվականի հունիսի 5-ին Վ.Վ.-ն հանդիպել է բնակիչներից մեկին ու նրան 20.000 ՀՀ դրամ կաշառք տվել ՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու համար: Իսկ Շ.Դ.-ն ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել Վ.Վ.-ին ու պատրաստակամություն հայտնել հանդիպել ու նույն հարցի շուրջ զրուցել ընտրողի կնոջ հետ:

Ընտրողին տրված 20.000 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել է:

Բացի այդ, Վ.Վ.-ն Շ.Դ.-ի օժանդակությամբ 2021 թվականի հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի: Շ.Դ.-ի խորհրդով Վ.Վ.-ն հանդիպել է ընտրողի հետ և վերջինիս առաջարկել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրությանը մասնակցելու և «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու համար, սակայն ընտրողը հրաժարվել է:

«Ինչու էր որոշվել, որ լիքը ոստիկան Երևանից պետք է գնա Սյունիք՝ քվեարկի». Վարդևանյան

Բացահայտված այս արարքների համար Վ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Շ.Դ.-ին` 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

109 տեղամաս, 88 000 ընտրողի ձայն. «Հայաստան» դաշինքը ներկայացրել է ՍԴ-ի հայցի մանրամասները

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Լրահոս
0