00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար

© Sputnik / Asatur YesayantsЗакрытие летнего математического лагеря в Бюраканской обсерватории
Закрытие летнего математического лагеря в Бюраканской обсерватории - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Բաժանորդագրվել
Հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի թոռնուհիները Բյուրականի աստղադիտարանում ամառային մաթեմատիկական ճամբար են կազմակերպել արցախցի և վարդենիսցի դպրոցականների համար:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Բյուրականի համալիրի շենքերից մեկում մի խումբ դեռահասներ իրենց տարիքին բնորոշ ջերմեռանդությամբ վիճում էին հերթական մաթեմատիկական գլուխկոտրուկի լուծման ճիշտ ու սխալ լինելու շուրջ։

Ընդարձակ լսարանում իրական կրքեր են փոթորկում․ աղջիկների զգացմունքային փաստարկներին ի պատասխան ակնոցներով տղան հանդարտ ու վստահ ապացուցում էր, որ նրանց լուծումը սխալ է։

© Sputnik / Lilit HarutyunyanԱմառային մաթեմատիկական ճամբարի մասնակիցները Բյուրականի աստղադիտարանում
«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Ամառային մաթեմատիկական ճամբարի մասնակիցները Բյուրականի աստղադիտարանում

10 օրվա ընթացքում սա երրորդ և վերջին մաթեմատիկական «ճակատամարտն» էր, որ 12-15 տարեկան 19 դպրոցականներ անցկացնում էին ամառային ճամբարում։ Դպրոցականներից երեքը ծնունդով սահմանամերձ Վարդենիս քաղաքից են, մյուսները՝ Արցախի տարբեր շրջաններից։

Ճամբարի պաշտոնական փակմանը երեխաներն իրենց ջանքերի համար հավաստագրեր ստացան, խորհուրդներ ու խրատներ՝ մեծերից, այդ թվում՝ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանից։ 

© Sputnik / Asatur YesayantsԲյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հուշանվեր է հանձնում Գայանե Պանինային
«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հուշանվեր է հանձնում Գայանե Պանինային

Աստղաֆիզիկոսի թոռնուհին՝ լեզվաբան-թարգմանիչ Աննա Համբարձումյանը այն մարդկանցից է, որոնք Արցախից հարկադիր տեղահանվածներին, հատկապես՝ երեխաներին, օգնում էին վերապրել պատերազմը։

«Հենց այդ ժամանակ էլ նկատեցի, որ երեխաների մեջ շատ են շնորհալիները, հատկապես՝ մաթեմատիկայի մասով։ Նրանց համար Բյուրականում ամառային ճամբար կազմակերպելու միտք ծագեց»,-պատմում է Աննան։

Գաղափարի մասին նա պատմեց քրոջը՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների պրոֆեսոր Գայանե Պանինային, որը միացավ նրան։ Բյուրականի աստղադիտարանի ղեկավարությունը համաձայնեց ընդունել երեխաներին և անվճար տեղավորել աստղադիտարանի հյուրանոցում։ Մյուս ծախսերը խոստացան հոգալ տեղական հիմնադրամները։ Բայց երբ գործը հասավ ճամբարի կազմակերպմանը՝ հիմնադրամները հրաժարվեցին օգնել քույրերին։

«Ես մտածեցի, որ մեր՝ Համբարձումյան ընտանիքն իրավունք չունի թողնել այս գործը։ Մեր պապիկը՝ Վիկտոր Համազասպովիչը, նմանատիպ դեպքում ինքը կհոգար ծախսերը։ Մենք էլ որոշեցինք սեփական ուժերով գլուխ հանել»,-պատմեց Գայանե Պանինան։

Եվ ահա, հենց որ Համբարձումյան ընտանիքի անդամներն այդպիսի որոշում ընդունեցին, անսպասելիորեն հովանավոր գտնվեց՝ մոսկվայաբնակ մի հայ, որը ցանկացավ անանուն մնալ։ Իսկ կազմակերպչական հարցերում մեծ աստղաֆիզիկոսի թոռնուհիներին օգնեցին Future is now բարեգործական հիմնադրամն ու Հասմիկ Գասպարյանը, որի հետ Աննա Համբարձումյանը ծանոթացել էր պատերազմի օրերին։

© PhotoԱմառային մաթեմատիկական ճամբարի մասնակիցները Բյուրականի աստղադիտարանում
«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Ամառային մաթեմատիկական ճամբարի մասնակիցները Բյուրականի աստղադիտարանում

Մրցույթի արդյունքում ամառային դպրոցին մասնակցելու համար ընտրվեց 19 դպրոցական։

«Շատ կարևոր էր, որ գան հենց հետաքրրքված, մաթեմատիկայից հասկացող երեխաները, հակառակ դեպքում ճամբարը նրանց շատ արագ կձանձրացներ»,-ասում է Պանինան։

Բացի բուն «աշխատանքային» ծրագրից, որի շրջանակում երեխաները մաթեմատիկական խնդիրներ և գլուխկոտրուկներ էին լուծում, մասնակցում մաթեմատիկական խաղերի, դասախոսություններ լսում, նրանց համար նաև հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ են կազմակերպվել։ Երեխաներին բարդ հոգեվիճակից դուրս բերելու համար նաև հատուկ դասեր են եղել՝ խաղ-զրույցներ տարբեր թեմաներով։ Այս հարցում օգնել է Գայանե Պանինայի դուստրը՝ Անուշը, որը երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձ ունի։

-Ի՞նչն էր ամենատպավորիչը,-հարցնում եմ երեխաներին։

-Արագած բարձրանալն ու աստղային երկինքը՝ աստղադիտակի միջից,-անմիջապես պատասխանում են մի քանի ձայն։

© Photo : provided by Anush PaninaԱմառային մաթեմատիկական ճամբարի մասնակիցները Բյուրականի աստղադիտարանում
«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Ամառային մաթեմատիկական ճամբարի մասնակիցները Բյուրականի աստղադիտարանում

Աղջիկներից մեկը, ոգևորությունը չթաքցնելով, ցույց է տալիս լուսնի հիասքանչ լուսանկարը, որն արել է աստղադիտակում երևացող պատկերից։

Բյուրականի աստղադիտարանում ամառային մաթեմատիկական ճամբարի կազմակերպիչները չեն բացառում, որ իրենց նախաձեռնությունը կարող է շարունակական լինել։

Լրահոս
0