23:43 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Բժիշկ Միխայիլ Կոգտևը բացատրել է, թե ինչպես կարելի է ազատվել գլխացավից առանց դեղերի օգնության։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Կրասնոգորսկի «МЕДСИ» կլինիկայի բժիշկ-թերապևտ Միխայիլ Կոգտևը ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե երբ կարելի է առանց դեղամիջոցների ազատվել գլխացավից, իսկ որ դեպքերում է անհրաժեշտ բժշկի դիմել։

«Գլխացավերը կարելի է բաժանել երկու տեսակի. Առաջնային, երբ գլխացավն ինքն իրեն է հայտնվում, և երկրորդային, երբ գլխացավը հիվանդության հետևանք է։  Առանց բժշկական դեղամիջոցների կարելի է ազատվել միայն առաջնային գլխացավերից»,-ասել է նա։

Թերապևտի խոսքով ամենահաճախ հանդիպողը «լարման գլխացավն է»: Դրա պատճառները մեծամասամբ սթրեսներն են, ապրումները, դեպրեսիաները, տագնապային խանգարումները։ Գլխուղեղի կեղևը չափազանց ինտենսիվ է աշխատում, ուստի մկանային լարվածություն է ստեղծվում։ Այսպիսի ցավը կարելի վերացնել առանց դեղերի, հանգստի միջոցով։

«Օգտակար կլինեն մեդիտացիան, յոգան, զանազան շնչառական վարժությունները, այն ամենը, ինչը մարդու ուշադրությունը շեղում է խնդիրներից և ներքին կոնֆլիկտներից»,-շարունակում է Միխայիլ Կոգտևը։

Միգրենը առանց բժշկի օգնության և հատուկ թերապիայի չի հաջողվի հաղթահարել, զգուշացնում է բժիշկը։ Բացի այդ, կարևոր է հիշել, որ գլխացավը կարող է առաջանալ սրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ինսուլտի հետևանքով։ Եթե գլխացավն ուղեկցվում է սրտխառնոցով՝ հարկ է անհապաղ բժշկի դիմել։

Մածուն և սառը ջուր. բժիշկն ասել է` որքանով են դրանք արդյունավետ արևահարվելու դեպքում

«Կարևոր է, որ մարդը կարողանա գնահատել գլխացավի ինտենսիվությունը։ Դա հնարավոր է անել առանց հատուկ գիտելիքների։ Կարելի է, օրինակ, օգտագործել 0-10 սանդղակը, որտեղ 0-ն կապի բացակայությունն է, իսկ 10-ը՝ անտանելի գլխացավը։ Մինչև 5 բալանոց ցավից կարելի է ինքնուրույն գլուխ հանել։ Մյուս դեպքերում մասնագետի օգնություն է անհրաժեշտ»,- բացատրել է Կոգտևը։

Ըստ թեմայի

Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից
Բժիշկն ասել է` ինչ կլինի, եթե շաբաթական հինգ անգամ ձուկ ուտեք
Որքան կաթ պետք է խմել լավ քնելու համար. բժիշկ-քնաբանի խորհուրդը
թեգերը:
գլխացավ, բժիշկ

Գլխավոր թեմաներ