23:19 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1958)
63 0 0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 53–ով և դարձել 225 606: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 մարդ, կատարվել է 1 205 632 թեստավորում (+ 3907), առողջացել են վարակվածներից 217 198–ը (+67): Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է 1 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 4527 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և դարձել 1101։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

Պուտինն ասել է, թե որ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1958)

Ըստ թեմայի

Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից
Ուհանում աշխատած վարակաբանը ներկայացրել է COVID-19-ի ծագման իր վարկածը
Ինչ կարող է անել մարդու հետ COVID-19–ին միացած «սև բորբոսը». պարզաբանում է վիրուսաբանը
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, թեստ, Մահ

Գլխավոր թեմաներ