02:10 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1955)
105 0 0

Հայաստանում պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Դրանք իրականացում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88 164 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է` 88164 պատվաստումից առաջին դեղաչափ ստացել է  66491 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 21673։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել պատվաստման համար։Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1955)

Ըստ թեմայի

Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից
Ուհանում աշխատած վարակաբանը ներկայացրել է COVID-19-ի ծագման իր վարկածը
Ինչ կարող է անել մարդու հետ COVID-19–ին միացած «սև բորբոսը». պարզաբանում է վիրուսաբանը
թեգերը:
պատվաստումներ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ