07:14 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
257 0 0

Պարիսպներից մեկի տակ հայտնաբերված փոքրիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Գյումրու Ավտոկայան թաղամասի մերձակայքում հայտնաբերված նորածնի առողջական վիճակը կայունանում է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

«Երեկ մի փոքր ջերմել էր, այսօր արդեն նորմալ է, դրական տեղաշարժ կա»,-ասաց նա։

Փոքրիկն այս պահին շարունակում է մնալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

«Եթե վերջնական համոզվենք, որ այլևս չի ջերմում ու քաշ է ավելացնում, այդ ժամանակ կտեղափոխենք վերակենդանացման բաժանմունքից»,– նշեց բժշկուհին։

Հիշեցնենք` հուլիսի 3-ին առավոտյան Գյումրու Շահումյան փողոցի պարիսպներից մեկի տակ մի քանի ժամ առաջ ծնված տղա էր հայտնաբերվել։ Փոքրիկին պատահական անցորդ էր նկատել։ Նա երեխայի ձայն էր լսել, մոտեցել էր ու տեսել, որ շարժվում է։ Անմիջապես զանգել էր ոստիկանություն ու շտապօգնություն:

Ժամը 10։30-ի սահմանում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ:

Նորածնին լքելու փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով)։

Ըստ թեմայի

Արդեն ինքնուրույն ուտում է. 80% այրվածքներ ստացած 8-ամյա Վահեի ձեռքբերումը 1,5 տարում
«Մի նոր գարուն» Ելենայի համար, կամ դեֆիլե՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ
թեգերը:
Հայաստան, Գյումրի, նորածին, բժիշկ

Գլխավոր թեմաներ