09:18 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (135)
95 0 0

Շախմատային առցանց մրցաշարում հաղթելուց հետո Արոնյանն ու նրա ընկերուհին լուսանկարներ են հրապարակել սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Champions Chess Tour» շարքի «Goldmoney Asian Rapid» շախմատային առցանց մրցաշարում հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարկել Facebook–ի իր էջում։

«Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս իմ սիրելի տիկին Նաիրայի գլխավորությամբ»,–լուսանկարներին կից գրել է նա։

Արոնյանի ընկերուհին` Անիտա Այվազյանն էլ իր և Արոնյանի լուսանկարն է հրապարակել և գրել, որ անչափ հուզված է Արոնյանի հաղթանակից։

«Ուզում եմ մեկ առ մեկ գրկել նրանց, որոնք հետևում էին, ուժ էին տալիս ու դրական էներգիա ուղարկում մեզ: Սա բոլորիս հաղթանակն է: Ի դեպ, այսօր նաև Լևոնի հայրիկի ծննդյան օրն է, ու Լևոնը նրան հրաշալի նվեր արեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Արոնյանը հաղթող է ճանաչվել երեկ` հուլիսի 4-ին։ Մրցանակային ֆոնդը 100 000 դոլար է, որից 30 000-ը բաժին է հասել հայ շախմատիստին։

թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (135)

Ըստ թեմայի

«Ինձ հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե». Լևոն Արոնյանն անկեղծացել է
Հայտնի է` Լևոն Արոնյանը երբ կտեղափոխվի ԱՄՆ
Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ–ի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիր է ստացել. լուսանկար
թեգերը:
Լուսանկար, Լևոն Արոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ