23:08 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Հաշվետու ժամանակահատվածում Սևանա լճից իրականացվել է 19.766 մլն. մ³ ջրառ, լիճ է տեղափոխվել 2.097 մլն. մ³ ջուր։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ընդամենը 6 օրվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով։ Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը և ներկայացնում լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 28-հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում։

Այսպիսով, հուլիսի 4-ի դրությամբ լճի ջրի մակարդակը կազմել է 1900.78մ։ Սա անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սմ-ով։

«Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 19.766մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ 86.995մլն. մ³»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արփա-Սևան ջրատարով հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.097 մլն. մ³։ Իսկ այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 4-ը ներառյալ լիճ է տեղափոխվել 125.756 մլն. մ³ քանակի ջուր:

Նշենք, որ ըստ նախարարության՝ կից ներկայացված տվյալների, վերջին ինը տարիների ընթացքում հուլիսի 4-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը եղել է 2017 թվականին՝ 1900.87մ։ Լճի մակարդակը մի քանի նիշով ցածր է նաև նախորդող երեք տարիների համեմատությամբ. 2020 թվականին եղել է 1900.82մ, 2019 թվականին՝ 1900.81մ, 2018 թվականին՝ 1900.82մ։

Լավ լուր Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար. կգործի Ալմաստ - Շորժա էլեկտրագնացքը

Ըստ թեմայի

«Թունելի Հակոբի» ընտանիքից կառավարությունը հետ է վերցնում Որոտան-Արփա-Սևան հանգույցը
Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար
6 ամսով կարգելվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց ու արգելավայր
թեգերը:
Սևանա լիճ

Գլխավոր թեմաներ