10:49 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
105 0 0

ՀՔԾ տվյալներով՝ նա բնակիչներին բանկային փոխանցումներ է արել մինչև 220.000 ՀՀ դրամի չափով։ Պետական պաշտոնյային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժինը։

Ըստ հաղորդագրության՝ նա, օգտագործելով Քարահունջի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցումով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավին։

Բացի այդ, ՀՔԾ տվյալներով՝ նա նաև խոչընդոտել է այդ բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել դաշինքի օգտին:

«Լ.Ա.-ն սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա, ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կեղծ ահազանգի պատճառով ինձ 1,5 ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից. Այգեստանի համայնքապետ

Լուսինե Ավետյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի (Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը) 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ և 3-րդ մասերով:

ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Լուսինե Ավետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Դատախազությունն ընտրական հանցագործություններին իրավական գնահատական կտա

Ըստ թեմայի

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը
Ինչով առանձնացավ այս քարոզարշավը մյուսներից. ամփոփում է քաղաքագետը
Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ
թեգերը:
Ընտրություններ, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Մեղադրանք, համայնքի ղեկավար, Քարահունջ

Գլխավոր թեմաներ