14:06 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է շուկայում շաքարավազի արհեստական դեֆիցիտին ստեղծման ու գները բարձրացման լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ։ Տեղեկությունը հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը` ամփոփելով ուսումնասիրության նախնական տվյալները։

Նշենք, որ մամուլում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ պահածոներ պատրաստելու այս շրջանում շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծում և գները բարձրացնում։

«Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում: Մասնավորապես, հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:

Որոշ տնտեսվարողներ չարաշահում են իրենց դիրքը շաքարավազի շուկայում. Պարսյան

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս հրապարակել էր տվյալներ, որ 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում շաքարավազի գինը 255 դրամից հասել է 385-ի, ապա նվազել մինչև 370:

Ըստ թեմայի

2022թ–ին գնաճն ավելի ցածր կլինի, քան այս տարի. ԿԲ նախագահ
«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
թեգերը:
գին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Հայաստան, շաքարավազ

Գլխավոր թեմաներ