10:50 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հերթական նոր խմբաքանակը կբավականացնի 15 000 անձի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով։

«Հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ`15 000 անձի համար 15 000 առաջին բաղադրիչ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Սպուտնիկ V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 140–ով և դարձել 225 801: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 27-ի դրությամբ` կատարվել է 74 814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58 618, երկրորդ դեղաչափ` 16 196։

Ըստ թեմայի

Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Վարակաբանը բացատրել է՝ ինչու են փոխվել կորոնավիրուսի ախտանշանները
140 նոր դեպք, 1 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Ռուսաստան, պատվաստանյութ, Սպուտնիկ V

Գլխավոր թեմաներ