22:44 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11401

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանում պատվաստված «AstraZeneka»-ի հավաստագիրը որոշ դեպքերում արտերկրում չի ընդունվում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Լուրերը, թե Հայաստանում պատվաստված «AstraZeneka»-ի հավաստագիրը ԵՄ որոշ երկրների կողմից չի ընդունվում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Չգիտեմ` ինչ ենթադրություններից ելնելով այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ–որ «AstraZeneka», որն ընդունելի է, կա ինչ–որ մեկը, որն ընդունելի չէ։ Ես խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Հայաստանում օգտագործվում է «AstraZeneka» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար։ Մեր երկրում այժմ օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված «AstraZeneka»»,– ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է սերտիֆիկատների հետ կապված խնդիրներին, Ավանեսյանը հայտնեց, որ աշխարհի երկրների միջև այս պահին ընթանում է միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթացը։

Բոլոր երկրների ցանկը, որոնք արդեն ճանաչել են Հայաստանի հավելվածը, Ավանեսյանի խոսքով, կարելի է ստանալ ՀՀ ԱԳՆ–ում։

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 7–ին, լրագրող Մարկ Գրիգորյանն ահազանգել էր, որ Հայաստանում «AstraZeneka»–ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։ Գրիգորյանը Facebook–ի իր էջում այս մասին գրառում էր արել` հավելելով, որ դրանից հետո երբ փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, պատկան մարմինները մեկը մյուսի մոտ են ուղարկել իրեն։

Ի պատասխան առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց` ասելով, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից, ներկայում ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք` ԵՄ երկրներինը։

«Պատրաստել ենք կանաչ անձնագրերի պլատֆորմը». Փաշինյանը նշել է ճամփորդելու պարտադիր պայմանը

Ըստ թեմայի

Նախարարությունը հայտնել է` որտեղ կան շարժական կետեր և քանի մարդ է պատվաստվել այնտեղ
«Սպուտնիկ V»–ի շուրջ դեռ բանակցում ենք. ինչո՞ւ է Հայաստանը այլ պատվաստանյութ ընտրել
Հայտնի է` որ պատվաստանյութով կպաստվաստվի Հայաստանի առողջապահության նախարարը
թեգերը:
«AstraZeneca» պատվաստանյութ, Հայաստան, Անահիտ Ավանեսյան, Նորվեգիա

Գլխավոր թեմաներ