12:24 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը:

Նշվում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ:

«Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը: Միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 98 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: Վերոնշյալից պարզ է դառնում, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը»,– նշում է նախարարությունը:

Ովքեր ու երբ կարող են մասնակցել բուհերի ընդունելության երկրորդ փուլին

ԿԳՄՍ–ն մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները: Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է:

Ըստ թեմայի

Մակրոնը Փաշինյանի հետ խոսելուց հետո հայերենով գրառում է արել
Հայաստանում հեռուստացույցն ավելի շատ ռուսերեն է «խոսում». հայերենը հեռուստաեթերում 14 % է
Ֆրանսիայի դեսպանը հայերեն մաղթանք է հղել Հայաստանին
թեգերը:
հայերեն, Քննություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան

Գլխավոր թեմաներ