22:12 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
890 0 0

122 տարվա պատմություն ունեցող շոգեքարշը շահագործվել է մինչև 70-ական թվականները, որից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պահպանվել է որպես թանգարանային նմուշ:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. 54 տոննա կշռող «Տանկ-շոգեքարշը», որը կառուցվել 1899թ.-ին Պետերբուրգի Նևսկի նավաշինական գործարանում, տեղակայվել է Գյումրու կայարանամերձ հրապարակում:

Այն կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքի երկաթուղային հարուստ պատմությունը հիշեցող ցուցանմուշ:

«Բոշի մայլա», «Սլաբոտկա», «Թուրքի մայլա»…Գյումրու կոլորիտային թաղամասերի պատմությունը

Հայաստանի երկաթուղու պատմությանը, որը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշեց կառուցել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)–Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվեց 1896 թ.-ին, իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ ժամանեց 1899 թվականի ձմռանը:

Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց

Դրանից հետո սկսվեց Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման հանձնվեց 1902 թվականին: Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ: Հայաստանի երկաթուղին ակտիվորեն զարգանում էր խորհրդային տարիներին, չնայած հեղափոխությունից և քաղաքացիական պատերազմից հետո առաջին տարիների դժվարություններին: Շոգեքարշը շահագործվել է մինչև 70-ական թվականները, որից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պահպանվում էր որպես թանգարանային նմուշ:

«Մի նոր գարուն» Ելենայի համար, կամ դեֆիլե՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ

թեգերը:
Հայաստան, Գյումրի, Լուսանկար

Գլխավոր թեմաներ