22:02 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Ալկոհոլ պարունակող խմիչքները կարող են տագնապային վիճակներ ու սթրես առաջացնել, բայց դա ամենավտանգավորը չէ:

Ալկոհոլը ցանկացած տարիքում ազդում է օրգանիզմի վրա, սակայն 40–ից հետո խմելու հետևանքները շատ ավելի լուրջ են, քան 20 ու 30 տարեկանում: The Telegraph-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել բրիտանացի մասնագետները։

Զարգանում են տագնապն ու դեպրեսիան

Լոնդոնի Համալսարանական քոլեջի պրոֆեսոր ու Drinkaware բարեգործական կազմակերպության գլխավոր բժիշկ Փոլ Ուոլեսը զգուշացնում է, որ սպիրտային խմիչքներն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի վրա:

Նրա խոսքով՝ ալկոհոլը հաղթահարում է արյուն-ուղեղային պատնեշը և ուղեղի մեջ ընկնելով՝ աշխատում որպես դեպրեսանտ։ Դա է պատճառը, որ երբ մարդիկ ալկոհոլ են օգտագործում, վերելք ու ոգևորություն են ապրում, բայց միաժամանակ ալկոհոլը ճնշող ազդեցություն է թողնում տրամաբանորեն դատելու, ծրագրելու և գործողությունները վերահսկելու ունակության վրա։

«Ժամանակի ընթացքում ալկոհոլի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է տրամադրության հետ կապված խնդիրների հակումը, զարգացնում տագնապն ու դեպրեսիան»,–նշել է Փոլ Ուոլեսը:

Բժիշկն ասել է` շաքարի որ փոխարինիչները չեն վնասում առողջությանը

Եթե խմածի քանակը երկու անգամ գերազանցում է օրական նորման, դա, մասնագետի խոսքով, նաև երկու անգամ մեծացնում է ինսուլտի վտանգը: Ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է նաև ճնշման բարձրացմանը:

Տուժում է մաշկը, սիրտն ու լյարդը

Մաշկաբան, British Skin Foundation հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ պրոֆեսոր Նիք Լոուվի պնդմամբ` ալկոհոլի մշտական օգտագործումից կարող է հայտնվել ռեզացեա՝ մաշկի խրոնիկ կարմրություն, որի պատճառն արյան անոթների մեծացումն է։

Բացի այդ, ալկոհոլ պարունակող խմիչքները կարող են անհանգստություն ու սթրես առաջացնել։ Դա իր հերթին հանգեցնում է օրգանիզմում անդրոգեն հորմոնների արտադրությանը, որոնք խթանում են ցանի առաջացմանը: Մասնագետը նշել է, որ մաշկը կորցնում է խոնավությունը, օրգանիզմում հեղուկի պակասը կարող է հանգեցնել թեփուկների կամ աչքերի տակ այտուցվածության առաջացման:

British Heart Foundation-ի գլխավոր բժշկի տեղակալ Մայք Նեփթոնը զգուշացնում է, որ ալկոհոլի չարաշահման պատճառով վատանում է արյունը շրջանառելու` սրտի ունակությունը: Դրա պատճառով սրտի անբավարարության զարգացման ռիսկը մեծանում է։

Լոնդոնի Թագավորական քոլեջի հիվանդանոցի լյարդաբան Դեբի Շոուկրոսը համամիտ է, որ լյարդն էլ է տուժում։ Այս օրգանում աստիճանաբար կուտակվում են ճարպեր, 40-55 տարեկանում ալկոհոլի հաճախակի օգտագործումը խրոնիկ բորբոքման առկայության դեպքում առաջացնում է ֆիբրոզային հյուսվածքի ձևավորում: Դա փոքրացնում է լյարդը, ինչը կարող է ցիռոզ և մի շարք այլ հիվանդություններ առաջացնել։

Բժիշկը պատմել է`որ ոգելից խմիչքն է հատկապես վնասակար սոված ժամանակ

Ըստ թեմայի

Եղիսաբեթ II-ն ընդլայնում է ալկոհոլի արտադրությունը. տեսականին կհամալրվի գարեջրի 2 տեսակով
Հայտնի են ամենավտանգավոր ալկոհոլային ըմպելիքները
Առանց ծխախոտի, ալկոհոլի և նարգիլեի․ Եվա Ռիվասը հրաժարվել է վնասակար սովորություններից
թեգերը:
ալկոհոլ, տղամարդ, օրգանիզմ

Գլխավոր թեմաներ