12:33 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 148–ով և դարձել 226135: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3000 մարդ (+34), կատարվել է 1224512 թեստավորում (+4046), առողջացել են վարակվածներից 217490–ը (+109): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4540 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել 1105։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

Մոսկվայում սկսվել է «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունը դեռահասների համար

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

Ըստ թեմայի

Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Պատվաստման հավաստագրերը չե՞ն ճանաչվում. ինչ խնդրի առաջ կարող ենք կանգնել արտերկիր գնալիս
Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ
թեգերը:
Մահ, հիվանդություն, հիվանդ, համավարակ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ