09:28 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Դատախազությունից էլ հայտնում են, որ Օհանջանյանն ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է եղել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով գյուղացիներին սոցիալական օգնություն ստանալու համար առաջարկել է դիմումներ գրել:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ է հրապարակել Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործից։

Նյութերի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել 2021թ.–ի հունիսի 10-ին aravot.am կայքում հրապարակված հոդվածը։

Ավելի ուշ արդեն պարզվել է, որ Օհանջանյանը համայնքի բյուջեից 6.130.000 դրամ է վատնել` այդ գումարը տրամադրելով սոցիալապես անապահով չհամարվող 115 գյուղաբնակների` որպես դրամական աջակցություն։ Պարզվել է նաև, որ Օհանջանյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է եղել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով գյուղացիներին սոցիալական օգնություն ստանալու համար առաջարկել է դիմումներ գրել: Հունիսի 9-ին Որոտան գյուղի 31 բնակիչների դիմումները բավարվել են։ Նրանց տրամադրվել են տարբեր չափի գումարներ: Քննությունը պարզել է, որ այդ դիմումատուների մեծ մասը Սուրեն Օհանջանյանի ընտանիքի անդամների ու հարազատների անուններով են:

Обнаруженное оружие в доме главы общины Воротан
Որոտանի գյուղապետի տնից զենք ու զինամթերք է հայտնաբերվել

Այս փաստով արդեն հունիսի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (յուրացում կամ վատնում):

Դատախազությունը հայտնում է, որ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Օհանջանյանը որոշ քաղաքացիների ասել է, որ սոցիալական աջակցություն ստանալու դիմաց պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին: Քանի որ այս արարքն արդեն առերևույթ պարունակում էր ընտրակաշառք ստանալու և տալու հատկանիշներ՝ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Թալինցի ընտանիքը բերման է ենթարկվել ընտրակաշառք ստանալու կասկածանքով

Հարուցված երկու քրեական գործերով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը։

Քննչական կոմիտեն իր հերթին տեղեկացնում է, որ 2021թ. հուլիսի 9-ին Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում խուզարկություններ են կատարվել, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է:

Այսօր առավոտյան Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ իրավապահները խուզարկում են իր տունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դրանից հետո նրան ձերբակալել են։

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկություն էին իրականացրել Քաջարանի համայնքապետի բնակարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ձերբակալել կոմբինատի աշխատակիցներից մեկին։

Քաջարանի համայնքապետին բերման էին ենթարկել, հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կաշառք տալու մեղադրանքով երեկ կալանավորվել է։

Ըստ թեմայի

Պատերազմից հետո զենք–զինամթերքի ապօրինի շրջանառությունն աճի միտում ունի. Ֆիդանյան
Արտադրամասում Արցախից բերված զենք-զինամթերք է հայտնաբերվել․ տեսանյութ
Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել
թեգերը:
ընտրակաշառք, Զենք, խուզարկություն, Գյուղապետ, Որոտան

Գլխավոր թեմաներ