01:31 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20620

Իրանցի լրագրողը բազմաթիվ տեսանյութեր է հրապարակել իրանա-հայկական սահմանից։ Դրանցում երևում է, որ սահմանին մեծ հերթեր են գոյանում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ ժամանակն է մտածել բժշկական զբոսաշրջության զարգացման մասին։ Նա գրել է այդ մասին Facebook-ի իր էջում:

«Տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների։ Լավ ժամանակն է` մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին», - գրել է նա՝ հրապարակելով իրանցի լրագրող Ֆարնազ Ֆաշիխիի էջի սքրինշոթը։

Լրագրողը Twitter-ի իր էջում հրապարակել մի քանի է տեսանյութ, որտեղ նշում է, որ իրանցիները զանգվածաբար Հայաստան են գալիս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար: Տեսանյութում, որի մասին խոսել է նախարարը, լրագրողի վարկածով՝ իրանցիները նշում են պատվաստանյութի ստացումը։

​Ֆաշիխին նաև տեսանյութ է հրապարակել Հայաստանի սահմանի անցման մասին։ Նրա հավաստմամբ՝ իրանցիները  Հայաստան մտնելու համար պատրաստ են 13 ժամ սպասել:

Մեկ այլ տեսանյութում մեծ հերթ է։ Լրագրողը վստահեցնում է, որ դա Հայաստանի հետ սահմանն է ու տեսանյութում իրանցիներ են, որոնք ուզում են covid-19-ի դեմ պատվաստանյութ ստանալ:

«Իրանում պատվաստումն անկանոն էր, համաճարակի հինգերորդ ալիքն է ընթանում, մարդիկ հուսահատված են», - գրում է նա:

​Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հայտնել էր, որ օտարերկրացիների պատվաստման տոկոսն աննշան է: Սակայն պարբերաբար սոցիալական ցանցերում հայտնվում են շարժական կետերի մոտ պատվաստման իրենց հերթին սպասող իրանցիների հերթերը։ Բացի այդ, Ավանեսյանն ասել էր, որ հուլիսի 15-ից օտարերկրացիները կկարողանան պատվաստվել Հայաստանում, եթե առնվազն 10 օր գտնվեն երկրում: Նա ընդգծել է, որ այսուհետ օտարերկրացիները չեն կարողանա պատվաստանյութ ստանալ պոլիկլինիկաներում։ Նրանց պատվաստելու են բացառապես շարժական կետերում։ Ընդ որում՝ նա նշել է, որ, ըստ վիճակագրության, պատվաստանյութ ստացած զբոսաշրջիկների թիվը մեծ չէ։

Փետրվարի 9-ին Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության անվճար կամավոր պատվաստումը ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Բացի այդ, օգտագործվում են չինական Sinopharm ընկերության, հնդկական Bharat Biotech ընկերության և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցները։

Հայաստանում պատվաստումը ներկայում իրականացվում է երեք դեղամիջոցների միջոցով ՝ «Սպուտնիկ V», AstraZeneca և ԿորոնաՎակ։ Պատվաստում կարող են անցնել 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք, անվճար և կամավոր հիմունքներով:

Հուլիսի 9-ի տվյալներով ՝ Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 92 հազար 295 մարդ, կամ բնակչության 3,3%–ը։

ՀՀ-ն «Սպուտնիկ V»–ի շատ մեծ խմբաքանակ է ստացել, սահմանափակումները հանվել են. Ավանեսյան

Ըստ թեմայի

Վահան Քերոբյանը Ռուսաստանում է
Վահան Քերոբյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ. ի՞նչ են պայմանավորվել
Ինչ պետք է անի կառավարությունը արտագաղթը կանխելու համար. Քերոբյանը` ընտրությունների մասին
Քերոբյանը մանրամասներ է հայտնել ռուսաստանյան այցից
թեգերը:
պատվաստումներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, զբոսաշրջություն, Վահան Քերոբյան

Գլխավոր թեմաներ