12:17 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Սննդաբանի խոսքով` սխալ է նաև բանջարեղենային աղցանով ընթրիքը, քանի որ այդ դեպքում օրգանիզմը միայն ածխաջրեր կստանա, ինչի արդյունքում մարդը շատ կարճ ժամանակ անց սով կզգա ու, ամենայն հավանականությամբ, գիշերը կուզենա հաց ուտել:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Մարդիկ հաճախ ընթրիքի համար մթերքի ընտրության հարցում սխալներ են թույլ տալիս։ Դրանով նրանք կարող են վնասել իրենց առողջությունը։ Իզվեստիա թերթի հաղորդմամբ՝ սննդաբան Օլգա Դեկերն այս մասին ասել է Instagram-ի իր էջում։

Սննդաբանի կարծիքով՝ վատ ընթրիքը դրա բացակայությունն է։ Այս դեպքում այն լեղին, որը պետք է մշակի սնունդը, սննդի բացակայության պատճառով ստամոքսում կխտանա:

Երկրորդ սխալը բանջարեղենային աղցանով ընթրիքն է, քանի որ այդ դեպքում օրգանիզմը միայն ածխաջրեր կստանա, ինչի արդյունքում մարդը շատ կարճ ժամանակ անց սով կզգա ու, ամենայն հավանականությամբ, գիշերը կուզենա հաց ուտել:

Բացի այդ, սննդաբանի խոսքով, չի կարելի երեկոյան սնունդը փոխարինել խնձորներով, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը կստանա շաքարի օրական նորմայի կեսը, ինչպես նաև ածխաջրեր՝ առանց սպիտակուցների, ինչը վնասակար է առողջության համար:

Սննդաբանը խոսել է շոգ եղանակին տաք թեյ խմելու օգտակարության ու վնասի մասին

Դեկերը նշել է, որ շատերը սիրում են ընթրիքի համար խավարտ պատրաստել։

«Մինիմում սպիտակուցներ, բայց շատ ածխաջրեր. դրանք շատ արագ յուրացվում են, ու «ցտեսությո՛ւն, կազմվածք», — նշել է նա։

Խորհուրդ չի տրվում նաև երեկոյան ռոլլեր ուտել, քանի որ այս կերակրատեսակը շաքար ու մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր է պարունակում:

Սննդաբանը խոսել է ամենաօգտակար սառնանուշի մասին, որը միաժամանակ նաև ամենահինն է

Ըստ թեմայի

Կիտրոնաջրի օգուտն ու վնասը․ սննդաբանը ներկայացրել է ճշմարտությունը
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը
Ով և որքան պաղպաղակ կարող է ուտել. սննդաբան
թեգերը:
բանջարեղեն, սննդաբան, Ընթրիք

Գլխավոր թեմաներ