00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ եղունգներիս միշտ մանիկյուր պիտի լինի». Գյումրու մաքրության պահապանների պատմությունը

© Sputnik / Armenuhi MkhoyanКнарик Мхитарян
Кнарик Мхитарян - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Բաժանորդագրվել
Նունիկն ու Քնար տատը տարբեր են ինչպես բնավորությամբ, այնպես էլ ճակատագրերով, բայց նրանց երկուսին մեկ բան է միավորում՝ Գյումրու մաքրությունը:

Նունիկը

Ամեն առավոտ` ժամը 5-ին, Նունիկ Եղոյանը, վերցնելով ավելը, քայլերն ուղղում է Գյումրու Վարդանանց հրապարակ, ավլում է իրեն հատկացրած տարածքը, հետևում մյուսների աշխատանքին՝ այդ տարածքի բրիգադի օղակավարն է: Օրվա ընթացքում է հաճախ է անցնում այստեղով, անհրաժեշտության դեպքում՝ կրկին մաքրում տարածքը: 67 տարեկան է: Ծնվել ու մեծացել է մանկատանը. մայրը շուտ  է մահացել, հայրն էլ՝ այլ ընտանիք կազմել: Չափահաս դառնալուց հետո աշխատանքի է անցել Գյումրու տեքստիլ կոմբինատում, որպես բանվոր: 1988 թվականի երկրաշարժին մի շարք գործարանների թվում փլուզվել է նաև տեքստիլը: Նունիկը ստիպված էր այլ աշխատանք փնտրել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆունիկ Եղոյանը
«Իմ եղունգներիս միշտ մանիկյուր պիտի լինի». Գյումրու մաքրության պահապանների պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Նունիկ Եղոյանը

«Թոշակառու եմ, մենակ թոշակով հնարավոր չէ ապրել: Գոյությունս պահելու համար մտա սանմաքրում: Վատ գործ չէ, տուրիստական քաղաք է Գյումրին, տուրիստը մեր քաղաքը մաքուր պետք է տեսնի։ Սա ուրիշ քաղաք է՝ վարպետների ու խելացի մարդկանց քաղաք: Աչքդ սիրունը պետք է տեսնի: Որ մարդու աչքը մաքուրը տեսնի, մարդն էլ չի կեղտոտե»,-ասում է Նունիկն ու անմիջապես ավելացնում, որ մենակ զբոսաշրջիկների համար չէ, մեզ համար էլ մաքուր պետք է պահենք մեր քաղաքը։

40.5 մլն դրամ` աղբահանության համար. Ճապոնիան բարեգործություն կանի Իջևանում

Քաղաքի ամենակարևոր հատվածի՝ Վարդանանց հրապարակի «մաքրության պահապանը» զրույցի ողջ ընթացքում գործից չէր կտրվում, ավլում էր, հետն էլ հսկում հրապարակի շներին, որ հանկարծ մարդկանց վրա չհարձակվեն:

Հիմա մենակ է ապրում, ամուսինը 12 տարի առաջ է մահացել, ժառանգ, ինչպես ինքն է ասում, Աստված չի տվել, բայց ունի սիրած աշխատանք, որը նրան ապրեցնում է: «Մենակ եմ, կարող եմ մի կերպ թոշակով գոյատևել, բայց եթե լավ ապրել եմ ուզում, ուրեմն պետք է աշխատեմ: Պետությունն ինձ մանկատան տարիներին պահել ու մեծացրել է, հիմա քանի ոտքով -ձեռքով եմ, ես ինձ պետք է պահեմ»,-ավելացնում է Նունիկը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆունիկ Եղոյանը
«Իմ եղունգներիս միշտ մանիկյուր պիտի լինի». Գյումրու մաքրության պահապանների պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Նունիկ Եղոյանը

Աշխատանքի  դժվարությունից չի դժգոհում,  նույնիսկ ձմռան ցրտին մայթերը մաքրելն իր համար հաճելի է, բայց երբ մարդիկ, տեսնելով, որ իրենք մաքրում են, ձեռքի եղածը գցում են գետնին, Նունիկի համար վիրավորական է: «Ասում են՝ գցում ենք, որ մաքրես ու ռոճիկ  ստանաս՝ սա է վիրավորական»:

Խորհրդային տարիներին սանմաքրման աշխատակիցներն ավելի շատ էին վաստակում, տուն ու այլ թանկարժեք նվերներ էին ստանում, հիմա նման բան չկա, բայց դա աշխատանքը Նունիկի համար պակաս պարտավորեցնող չի դարձնում: Նունիկը երազում է` Հայաստանը խաղաղ երկնքի տակ լինի ու վիրուսն ավարտվի, իր համար  դա է ամենակարևորը:

Քնար տատը

Նունիկի աշխատավայրից մի քիչ վերև Քնար տատի բրիգադն է: Քնարիկ Մխիթարյանին քաղաքում շատերն արդեն գիտեն՝ 78 տարեկան է: Մի ամբողջ կյանք՝ ավելի քան 45 տարի է` մաքրում է քաղաքը: Իր կյանքում արած միակ աշխատանքը սա է: Իսկ ամեն ինչ սկսվեց, երբ ամուսնու հետ Վրաստանի Բագդանովկա քաղաքից (այժմ Նինոծմինդա) եկավ Գյումրի: «Եկա Գյումրի ու անմիջապես պայմանագրով անցա աշխատանքի, 45 տարի նույն գործին եմ: Կոմունալ բաժնում աշխատելը դժվար է, ամեն մարդու բան չէ, բայց ես կսիրեմ էս գործը»,-ասում է  Քնար տատը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՔնարիկ Մխիթարյանը
«Իմ եղունգներիս միշտ մանիկյուր պիտի լինի». Գյումրու մաքրության պահապանների պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Քնարիկ Մխիթարյանը

Ամուսինը 6 տարի առաջ է մահացել, 3 զավակ ունի, որդին ՌԴ-ում է, դուստրերը՝ մեկը՝ Աշոցքում է, մյուսն իր հետ է ապրում։ Նա առողջական խնդիրներ ունի, ու թոռներին տիկին Քնարն է օգնում մեծացնել։

«Ես մինչև կյանքիս վերջին օրն աշխատելու եմ: Չաշխատեմ կմեռնիմ: Ազատ օրերին հազիվ տունը կմնամ: Երեկ դուրսը մուրացող կանանց մոտեցա, ասի` եկեք աշխատեք, հենց հիմա իմ բրիգադում 3 մարդ է պետք՝ աշխատավարձն էլ 75 հազար դրամ: Բայց չեն գա, որ իրենց աշխատանքով փող ստանան», -պատասխանում է Քնար տատը:

Село Коти - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
Ինչպե՞ս մաքրել Հայաստանն ու տաքանալ. լիբանանահայն աշխատող տարբերակ է առաջարկում

Պատահական տեսա, որ ձեռնոցների տակ ծերացած, բայց խնամված ձեռքեր են: Զարմանքս նկատեց, հանեց ձեռնոցները. «Աղջի՛կ ջան, իմ եղունգներիս միշտ մանիկյուր պետք է լինի: Դա իմ համար օրենք է, ու կապ չունի որ փողոց եմ մաքրում»:

Ասում է` աշխատանքն ըստ օրենքի առավոտյան 7-ին է սկսվում, բայց ինքն իր բրիգադի հետ 5-ին, երբեմն նույնիսկ 4-ին է սկսում։ Կենտրոնական շուկայի տարածքն է, որպեսզի ոչ մեկին չխանգարի, արթնանում է, երբ բոլորը դեռ քնած են: «Սիրտս էս քաղաքի համար շատ կցավա, կզայրանամ, որ մարդիկ  կկեղտոտեն էս սիրուն քաղաքը, զիբիլի ամաններն էլ հմի կան` կուլտուրական ու սիրուն»,-ասում է տատը:

Քնար տատը 13 տարեկանից է աշխատել՝ ծնողներին օգնելու համար իրղատ է եղել՝ ցեխ կրող, հետո 15 տարի կթվորուհի է եղել։ «Սովետի ժամանակ մաքրությունը լավ անելու համար «Նիվա» մեքենա ու սիրուն խալի նվիրեցին: Ամուսինս ավտո ուներ, «Նիվան» տվինք տեգրոջս: Ճիշտ է, հմի էդ տեսակ բաներ չկան, բայց պատիվն ու անունը կա»,- ծիծաղելով ասում է Քնար տատը ու ինձ մեկնում մի կոնֆետ. «Ան, աղջիկ ջան, հյուրասիրվի, առավոտ 5-ին ինձ խոսեցնելու համար չես ալարել, զարթնել ես»:

© Sputnik / Armenuhi MkhoyanՔնարիկ Մխիթարյանը
«Իմ եղունգներիս միշտ մանիկյուր պիտի լինի». Գյումրու մաքրության պահապանների պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Քնարիկ Մխիթարյանը

Առավոտյան 5-ին արթնանալը հեշտ չէ, հատկապես եթե դա ամեն օր է, անգամ Գյումրիի ձմռան ցրտին։ Այս ամենը գիտակցելով` էլ ավելի ես գնահատում Նունիկի, Քնար տատի ու նրանց գործընկերների աշխատանքը: Գյումրին միայն սիրուն խոսքերով չպետք է սիրել, այլ մաքուր պահելով:

Լրահոս
0