08:54 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
12920

Տոնի «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի -Sputnik. Հայաստանն այսօր նշում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավոր տոներից մեկը Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը:

Ըստ ավետարանի՝ Տեր Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է:  Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում: Հիսուս առաքյալներին պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Տոնը Հայաստանում նաև Վարդավառ անունով է հայտնի, որի արմատները գալիս են հեթանոսական ժամանակաշրջանից: Պահպանվել է նաև ջրի պաշտամունքի ծեսի մի հատվածը, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում: Քրիստոնեության մեջ այդ սովորույթը կապվեց համաշխարհային ջրհեղեղի հետ

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ինչ սպասել Վարդավառին. եղանակի տեսություն

Թեև Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց իր աստվածությունը:

Վարդավառի տոնին հաջորդում է մեռելոցը: Եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ։

Ըստ թեմայի

Եկեղեցին ու պետությունը պիտի մեկտեղեն ջանքերը. կրոնագետը` Մայր աթոռի հայտարարության մասին
Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին` գանձագողերի թիրախում. 2 մետրանոց փոս են փորել
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին
թեգերը:
ջուր, Եկեղեցի, Հայաստան, Վարդավառ

Գլխավոր թեմաներ