22:16 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
310 0 0

Շատերը կարծում են, որ եթե ամռանը մրգի ու բանջարեղենի պակաս չկա, հետևաբար նիհարելն ավելի հեշտ է, բայց դա թյուր կարծիք է: Գայանե Շախաթունին բացահայտում է նիհար ու գեղեցիկ լինելու գաղտնիքները։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Տարածված կարծրատիպ կա, որ ամռանը նիհարելը բավական հեշտ է: Ճանաչված դիետոլոգ, «Innery by Eco group»-ի հիմնադիր Գայանե Շահխատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ ճիշտ հակառակը` ամռանը կարելի է հեշտությամբ գիրանալ, եթե շատ միրգ ուտեք։

«Ամռանը մարդիկ ավելի շատ են միրգ ուտում, իսկ մրգերում 80%-ը գլյուկոզա է, այսինքն՝ ուտում են նույն շաքարը, պարզապես ֆրուկտոզայի տեսքով: Գիրացման առաջին պատճառներից մեկն էլ հենց գլյուկոզան է, դրա համար էլ, եթե մարդիկ չափից շատ են տարվում մրգեր ուտելով, դժվարանում են քաշ կորցնել հենց ամռանը»,-ասաց Շահխատունին։

Դիետոլոգը բացատրեց, թե ինչպես կարելի է ամռանը ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ավելորդ քաշի դեմ պայքարը պետք է «գլխից սկսել». 6 կանոն՝ նիհարել ցանկացողների համար

«Լավ կլինի, եթե նիհարել ցանկացողներն առաջնորդվեն հետևյալ ծրագրով` մրգերը քիչ չափով ուտեն ցերեկը, բանջարեղենը՝ անսահմանափակ ու թարմ վիճակում և սպիտակուցների հետ: Օրինակ` միս և խորոված բանջարեղեն կամ միս և բանջարեղեն՝ թարմ աղցանների մեջ, ձու և կաթնաշոռ՝ բանջարեղենի հետ. դրանք ամենահեշտ և հարմար տարբերակներն են: Իսկ մրգասերներին խորհուրդ կտամ իրենց քաղցը հագեցնել մրգային բեռնաթափումներ կատարելով՝բայց կարևոր նրբություն հաշվի առնելով: Ամեն անգամ մրգային բեռնաթափում իրականացնելու համար օգտագործել որևէ կաթնամթերք, օրինակ՝ կաթնաշոռ, կեֆիր կամ մածուն, որպեսզի միրգը, տվյալ պարագայում՝ գլյուկոզան, դատարկ ստամոքսում չհայտնվի և ինսուլինը բարձրացնելու հակում չստեղծի, որովհետև դատարկ ստամոքսին ցանկացած, հատկապես պարզ ածխաջրի օգտագործումը բարձրացնում է ինսուլինի քանակն արյան մեջ, և դա խանգարում է քաշ կորցնելուն»,–ասաց դիետոլոգը:

Гаяне Шахатуни
© Photo : provided by Gayane Shakhhatuni
Գայանե Շախատունի

Նրա խոսքով`քանի որ մարդիկ ամռանը հեղուկ շատ են օգտագործում, պետք է չմոռանալ, որ հեղուկ օգտագործելիս չպետք է ուտել յուղոտ և աղի սնունդ, քանի որ այդ ժամանակ հնարավոր է` առաջանան որոշակի այտուցներ, ջրային անմարսելիություն և քաշի ավելացում:

Դիետոլոգի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև այդքան տարածված ձմերուկային բեռնաթափումներին։ Նա անդրադարձավ նաև արագ քաշ գցելու սննդակարգերին, որոնցով ողողված է համացանցը։

«Արագ նիհարել հասկացություն գոյություն չունի, կա ճիշտ նիհարել: Ցանկացած արագ դիետայի հիմքում խաբկանքն է, նույնիսկ երբ կշեռքը ցույց է տալիս, որ դուք նիհարում եք, ապա դրանք ոչ թե ճարպերն են, այլ օրգանիզմի հեղուկը, ջրային մասսան, քաշի կորուստ՝ մկանի հաշվին: Օրինակ՝ պահելով սխալ սննդակարգ, որում չկա սպիտակուցների ճիշտ քանակ, դուք նիհարելու եք ձեր մկանային զանգվածը քայքայելով: Կան դիետաներ, որոնց հիմքում ջրազրկումն է, կշեռքը ցույց է տալիս 1 կգ, բայց դուք կորցնում եք ոչ թե ճարպ, այլ պարզապես ջրազրկվում եք: Որպես սննդաբան՝ խորհուրդ չեմ տալիս նիհարել այդպես, քանի որ լուրջ վնասներ եք հասցնում ձեր օրգանիզմին։ Ավելի լավ է` մեկ ամիս ավել աշխատեք ձեր ցանկացած արդյունքին հասնելու համար, սակայն կնիհարեք առողջ ձևով»,–ասաց նա:

Իսկ ի՞նչ անեն այն կանայք ու աղջիկները, որոնք ամռանը հանգստանալիս բարդույթավորվում են լողազգեստ հագնելու հարցում։ Շահխաթունին այդ հարցի պատասխանն էլ ունի։

«Մի կողմ դրեք ձեր բարդույթները, դուք չգիտեք, թե որքան գեղեցիկ եք: Առհասարակ բոլոր կանայք գեղեցիկ են և գեղեցկություն են հաղորդում դիմացինին, եթե լինում են ինքնավստահ, նույնիսկ եթե մի քանի կգ ավել քաշ ունեն: Սիրելի կանայք և աղջիկներ, դուք աննման եք, հիշեք` ձեզ նման երկրորդը չկա»,–ասաց դիետոլոգը:

Նշենք, որ Գայանեն շատ ակտիվ է սոցցանցային իր էջերում և հաճախ է առողջարար սննդակարգի վերաբերյալ հրապարակումներ անում։

Արագ նիհարել ու երիտասարդանալ. սննդաբանը խոսել է «կախարդական» մթերքների մասին

Ըստ թեմայի

Ի՞նչ ուտել և խմել ամռան շոգին. սննդաբանի խորհուրդները
Ամրացնում է իմունիտետը. սննդաբանը խոսել է մոռացվող բույսի հատկությունների մասին
Սննդաբանը խոսել է շոգ եղանակին տաք թեյ խմելու օգտակարության ու վնասի մասին
թեգերը:
Հայաստան, սննդաբան, Գայանե Շահխաթունի

Գլխավոր թեմաներ