05:59 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
206 0 0

Բարդուխ Գաբրիելյանի խոսքով` պետք է հսկողություն սահմանել ու պատրաստ լինել ամեն ինչի։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Գետերի որոշ ակունքներ մնացել են թշնամու տարածքում, և այնտեղից եկող ջուրը պետք է անպայմանորեն մոնիթորինգի ենթարկվի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

«Ճիշտ է, շատ չեն ադրբեջանական կողմում մնացած ակունքների քանակը, սակայն քայլեր պետք է իրականացվեն։ Օրինակ, Արփայի որոշ վտակներ հիմա ադրբեջանական կողմում են մնացել։ Պետք է հսկողություն սահմանվի, և ամեն ինչին պետք է պատրաստ լինենք։ Անտեսել ու ասել, թե այսօր վտանգ չկա, վաղն էլ չի լինի, չի կարելի»,–ասաց նա։

Գաբրիելյանի խոսքով` ինքն առաջարկել էր, որ այդպիսի գետերում հսկողություն սահմանվի և ֆիզիկաքիմիական, կենսաբանական, թունաբանական մոնիթորինգ իրականացվի։ Նա նշեց, որ, օրինակ, Արփայի դեպքում բարեբախտաբար ջուրը միանգամից չի հասնում և լցվում Սևանա լիճ, այլ նաև Կեչուտի ջրամբար է լցվում։

Մասնագետը նշում է` մենք հնարավորություն ունենք միանգամից փակել Արփայից եկող ջրի մուտքը Սևան, ինչի համար էլ պետք է հսկողություն իրականացվի։

«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են

Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, թե ադրբեջանական կողմը մեծ քանակությամն տեխնիկա է կուտակել Թարթառ գետի տարածքում։ Ըստ լուրերի` Ադրբեջանը պատրաստվում է փոխել Թարթառի հունը։

Ըստ թեմայի

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին
Եթե Ադրբեջանը վտանգի Սևանի ջրային պաշարները, թիրախում կհայտնվի ողջ տարածաշրջանը. Զարաֆյան
Ջրային և պարենային անվտանգության խնդիրները. նախագահն ընդունել է ոլորտի մասնագետներին
թեգերը:
Ադրբեջան, Գետ, Հայաստան

Գլխավոր թեմաներ