09:49 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ պետք է գնալ խոչընդոտող միջավայրային արգելքները վերացնելու և բոլորի հետ հավասար հիմունքներով նույն հնարավորությունները ստեղծելու ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները՝ անկախ կյանքի հմտությունների շնորհիվ: Facebook-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Վիճակը հատկապես մտահոգիչ է չափահաս դառնալուց հետո մասնագիտացված հաստատություններում հաշմանդամություն ունեցող սաների իրավունքների տեսանկյունից, քանի որ նրանք առավել խոցելի են իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու, հանրային կյանքին ներգրավվելու և հատկապես զբաղվածության ապահովման տեսանկյունից: Ընդ որում, կորոնավիրուսային համավարակի ընթացքում ավելի են խորացել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու համակարգային խնդիրները: Պետք է գնալ խոչընդոտող միջավայրային արգելքները վերացնելու և բոլորի հետ հավասար հիմունքներով նույն հնարավորությունները ստեղծելու ճանապարհով՝ աշխատանքի հմտություններ և աշխատանքի պայմաններ, ենթակառուցվածքներ, վերաբերմունք և այլն», - գրել է նա։

Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար

Թաթոյանի խոսքով՝ սխալ ընկալումների և կարծրատիպերի պատճառով շղթայական ոտնահարվում են արժանապատվությունը, մասնավոր կյանքի իրավունքը։

Այդ վիճակի պատճառով մարդիկ մեկուսանում են հասարակությունից, զրկվում ինչպես համայնքում ներգրավվելու, այնպես էլ այլ իրավունքների իրականացման հնարավորությունից:

Հայաստանում հաշմանդամությունը կորոշեն նոր սկզբունքով․ Ստեփանյանը` բարեփոխումների մասին

Ըստ թեմայի

ՄԻՊ-ն ահազանգում է` հաշմանդամության կարգավիճակ սահմանելիս խախտումներ են արվում
Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները պետության հաշվին կմեկնեն ճամբար
«Մի նոր գարուն» Ելենայի համար, կամ դեֆիլե՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ
թեգերը:
Արման Թաթոյան, հաշմանդամ

Գլխավոր թեմաներ