10:23 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (1252)
9801

Օդերևութաբանները ներկայացրել են եղանակի հերթական կանխատեսումը, որի համաձայն`առաջիկա օրերին Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև հուլիսի 17-ը, հիմնականում կեսօրից հետո և գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-23մ/վրկ արագության։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր` երեկոյան ժամերին, կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Կեսօրին ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +19 աստիճան։

 Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն

Միաժամանակ ԱԻՆ–ը զգուշացնում է, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Սևանա լիճը փորձադաշտ չէ. մասնագետները գիտեն` ինչպես կարելի է մաքրել ջուրը

թեմա:
Եղանակը Հայաստանում (1252)

Ըստ թեմայի

Ադրբեջանից եկող գետերի ջրի որակը պետք է թունաբանական մոնիթորինգի ենթարկվի. Գաբրիելյան
«4 օր է` հերթում սպասում եմ». Իրանի քաղաքացին` Երևանում պատվաստվելու պատճառների մասին
ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ավելի քան 108 հազար պատվաստում է կատարվել
թեգերը:
Քամի, Կարկուտ, Անձրև, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ