00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ «խոպանչիներն» ու ՌԴ-ի բարեփոխումները․ ի՞նչ է սպասում ապօրինի միգրանտներին

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցСитуация у миграционного центра в Подмосковье
Ситуация у миграционного центра в Подмосковье - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Բաժանորդագրվել
Հետխորհրդային երկրներից անօրինական միգրանտների արտաքսման որոշման վրա մորատորիում էր սահմանվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այժմ իրավիճակը փոխվել է։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` ավելի քան 60 հազար անօրինական ներգաղթյալ կա Հայաստանից: Նրանք պետք է Ռուսաստանը լքեին հունիսի 15-ին, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նրանց թույլ են տվել մինչև սեպտեմբերի 30-ը մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում: Բոլոր նրանք, ովքեր կարգի չեն բերի փաստաթղթերը, կարտաքսվեն։

Ակնհայտ է, որ նրանց մի մասը աշխատանքային միգրանտներ են, որոնք ուղղակի կզրկվեն գումար աշխատելու հնարավորությունից։ Պաշտոնական տվյալների համաձայն` միայն 2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից հեռացել է շուրջ 70 հազար մարդ, և փորձագետների գնահատմամբ ՝ հիմնական մասը աշխատանքային միգրանտներն են, որոնք 2020թ․-ին համավարակի պատճառով ստիպված են եղել տանը մնալ։

«Ռուսաստան մեկնելուց առաջ մենք բրիգադիրի հետ պայմանավորվել էինք, որ որոշակի վճարի դիմաց կօգնի փաստաթղթերի հարցում։ Բայց տեղ հասնելուց հետո պարզվեց, որ ձևակերպման համար ոչ միայն գումար է պետք, այլև մեր ներկայությունը։ Մենք սեզոնի թեժ պահին ենք եկել և չենք կարող աշխատավայրից բացակայել»,- Sputnik Արմենիային պատմեց աշխատանքային միգրանտներից մեկը, որը Սիբիրում է աշխատում։

Տղամարդը հավելեց, որ միգրացիոն ծառայությունից երկար թաքնվելու մտադրություն չունի և առաջին իսկ հնարավորության դեպքում կարգի կբերի փաստաթղթերը: Նա վստահեցրեց՝ իր հետ արտագնա աշխատանքի մեկնած հայրենակիցների մեծ մասը նույնպես ցանկանում է ստանալ փաստաթուղթը, որպեսզի չարտաքսվեն և մի կտոր հացից չզրկվեն։

Миграционный центр в Подмосковье - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին

Լենինգրադի մարզում աշխատող մեկ այլ աշխատանքային միգրանտ էլ պատմեց, որ արդեն դիմել է անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար։ Տղամարդու խոսքով` Ռուսաստան հասնելուց հետո շինարարական ընկերության ներկայացուցիչները նախազգուշացրել են մեկ ամսվա ընթացքում ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվություն ստանալու անհրաժեշտության մասին և ասել, որ հակառակ դեպքում նրան «կհանձնեն» միգրացիոն ծառայությանը:

«Քանի որ ես անձնագրի և մյուս փաստաթղթերի ժամկետի խնդիր չունեմ, ձևակերպումն էլ պետք է որ առանց խնդիրների անցնի։ Բայց ժամկետանց փաստաթղթերով միգրանտներ կան, նրանք պետք է կա՛մ հայրենիք վերադառնան, կա՛մ տեղում, դեսպանատներում զբաղվեն այդ հարցով»,-ասաց տղամարդը։

Մեր երկու զրուցակիցներն էլ տեղյակ էին, որ Ռուսաստանում գտնվելու թույլտվությունը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը: Նրանք նաև լսել էին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ նախապատրաստվող փոփոխությունների մասին, բայց առայժմ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը և ինչ պետք է անեն, որպեսզի իրենց չարտաքսեն:

«Փաստաթղթային խնդիրներ ունեն նրանք, ովքեր համավարակի շրջանում այստեղ են մնացել։ Նրանց դեպքում ամեն ինչի ժամկետն անցել է, բայց շարունակ «թաքնվում» են և չեն ուզում հայրենիք վերադառնալ, քանի որ վախենում են արտաքսումից»,-ասաց մեր զրուցակիցը։

Sputnik Արմենիան դիմեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ հասկանալու համար, թե ինչ գործողություններ է ձեռնարկում գերատեսչությունը՝ քաղաքացիների արտաքսումը կանխելու համար։ Գերատեսչությունից հայտնեցին, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործառույթների շրջանակներում չէ այլ պետություններում «ապօրինի գտնվող» ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակը օրինականացնելու գործառույթը:

«ՀՀ քաղաքացիներին, որոնք գտնվում են տարբեր երկրներում, մենք խրախուսում ենք լինել օրինապաշտ, հետևել և ենթարկվել տեղական օրենքի տառին: Իրազեկման առումով՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը արդեն քանիցս Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղեկացրել է սպասվող փոփոխության մասին»,-նշված է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատասխանում։

Sputnik Արմենիան նույն հարցով գրավոր դիմեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Մեզ պատասխանեցին, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերի էջերում պարբերաբար հրապարակում է Պուտինի հրամանագրերը, որոնք կարող են առնչվել ՀՀ քաղաքացիներին: Հայաստանի քաղաքացիներին տեղեկատվությունը տրամադրվում է նաև բանավոր եղանակով՝ հեռախոսազանգերի միջոցով ու հյուպատոսական ընդունելությունների ընթացքում:

Закладка новой скоростной дороги вокруг Еревaна (11 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Աշխատանք առանց սահմանների. ԵԱՏՄ-ում միգրանտների համար նոր հնարավորություններ են ստեղծվում

«Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը և հյուպատոսական հիմնարկները մատուցում են Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծառայությունները՝ երկրի քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու և ընդունող երկրի օրենսդրությանն առնչվող կապված խնդիրները բացառելու համար»,-ընդգծեցին ԱԳՆ-ում։

Նշենք, որ այդ պահին ՌԴ-ում օտարերկրացիների գտնվելու մի քանի ձևաչափ է գործում․ արտոնագիր (աշխատանքի թույլտվություն), РВП (ժամանակավոր բնակության թույլտվություն), ВНЖ (կացության թույլտվություն), ВКС (բարձր որակավորում ունեցող մասնագետ) և այլն։ Այս կարգավիճակները ՌԴ–ում ապրելու և աշխատելու իրավունք են տալիս օտարերկրացիներին։

Սակայն ՌԴ ՆԳՆ-ն օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն` ներգաղթյալները Ռուսաստան ժամանելիս պետք է միասնական փաստաթուղթ ստանան էլեկտրոնային կրիչով, որը կտրվի 10 տարի ժամկետով: Ցանկացած օտարերկրացի, որը կայցելի Ռուսաստան և կցանկանա այնտեղ գտնվել ավելի քան 30 օր, պետք է ստանա այդ փաստաթուղթը։ Դա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ զբոսաշրջիկներին, եթե նրանք նախատեսում են Ռուսաստանում գտնվել ավելի քան 90 օր։ 30-րդ օրը հարկ կլինի մատնահետքեր հանձնել, բժշկական հետազոտություն անցնել (ՄԻԱՎ-ի և թմրամոլության բացակայություն՝ խմբ.) և ID քարտ ստանալ։

Բացի այդ, երեք նոր ռեժիմ է սահմանվելու, որոնք կփոխարինեն նախորդներին` կարճաժամկետ, երկարաժամկետ և մշտական։ Եթե օտարերկրացին Ռուսաստանում ամսական 30 օրից և տարեկան 90 օրից ավել է մնալու, նա պարտավոր կլինի ստանալ միգրանտի էլեկտրոնային քարտ, որտեղ նշված կլինի` կարճաժամկետ կացության իրավունք։ Երկարաժամկետ կացության առկայության դեպքում հնարավոր կլինի ազատ աշխատել, մշտականի դեպքում (ինչպես այսօր)` աշխատել և ապրել։

Լրահոս
0