23:02 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
782 0 0

Էլինային հաջողվել է որսալ մի պահ, երբ արևի ճառագայթները ճեղքում են ամպերը, ու Երևանի երկինքը առանձնահատուկ գեղեցիկ տեսք ունի։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի հայտնի պրոդյուսեր, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, Instagram-ում ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել Երևանից:

elena_janibekyan
Էլինա Ջանիբեկյանը Երևանի ֆոնին ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել

Կադրում Հայաստանի մայրաքաղաքը երևում է ամենաբարձր կետերից մեկից։ Էլինային հաջողվել է բռնել մի պահ, երբ արևի ճառագայթները ճեղքում են ամպերը, ու Երևանի երկինքը առանձնահատուկ գեղեցիկ տեսք ունի։

«Երևան»,- գրել է նա ու «սրտիկներ» է դրել։

Տեսանյութում Էլինան օգտագործել է երգիչ Հայկոյի «Ես ապրում եմ, եթե դու կաս» երգը։

Հայկոն անմիջապես արձագանքել է հրապարակմանը՝ մեկնաբանություններում բազմաթիվ «համբույրներ» դնելով։

Բաժանորդները, ըստ ամենայնի, շատ են հավանել Էլինա Ջանիբեկյանի հրապարակումը։

«Ձեզ շատ-շատ եմ սիրում», «Այնքան եմ ձեզ հավանում։ Ջեր հարստությամբ հանդերձ Հայաստանում եք հանգստանում: Թող Աստված օրհնի ձեր մեծ հայ ընտանիքը: Հպարտ եմ, որ դուք մերն եք»,- գրել են երկրպագուները։

Հավելենք, որ Ջանիբեկյանները հաճախ են լինում Հայաստանում։ Վերջերս մկրտել էին կրտսեր որդուն՝ Արեգին, Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում:

Ըստ թեմայի

Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
Գարիկ Մարտիրոսյանի կինը զվարճալի ձևով է շնորհավորել Ալսուի տարեդարձը
Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել
թեգերը:
Արթուր Ջանիբեկյան, Երևան

Գլխավոր թեմաներ