19:05 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Նշենք, որ Սիսիանի համայնքապետը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է:

Սիսիանի համայնքապետը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք էր ներկայացրել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն: Ըստ բողոքի` անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարների նկատմամբ: Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` «Հայաստան» դաշինքի ահազանգի հետքերով։

«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Քաջարանի համայնքապետների հետապնդման փորձերը

Հավելենք, որ մինչ այս կալանավորվել են Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը,  Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, իսկ Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել է։

Ըստ թեմայի

Ընտրական հանցագործությունների դեպքերով 87 նյութ է ստացվել. կան հարուցված քրգործեր
Գյումրու երիտասարդական զբոսայգին ապօրինի կերպով վաճառվել է. քրգործ է հարուցվել
Էջմիածնի դեղատներից մեկի տնօրենը «լիրիկա» է վաճառել. հարուցվել է քրգործ
թեգերը:
Սիսիան, համայնքի ղեկավար, Քրեական գործ

Գլխավոր թեմաներ