00:10 05 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

ՍԴ–ն ավարտել է դռնփակ նիստը և հեռացել խորհրդակցական սենյակ` հետաձգված միջնորդությունները քննարկելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանն Ազգային ժողովի ընտրությունները վիճարկելու հարցով ՍԴ ներկայացրած 4 քաղաքական ուժերի դիմումի քննարկումը կշարունակի վաղը։ ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՍԴ–ն ավարտել է դռնփակ նիստը և հեռացել խորհրդակցական սենյակ` հետաձգված միջնորդությունները քննարկելու նպատակով։

«Գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին»,–նշված է գրառման մեջ։

Թովմասյանը հայտնում է նաև, որ կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ։

Հիշեցնենք՝ 5-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանում քննվում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը:

«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։

Վստահ եմ` ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը. Դավիթ Հարությունյանը դատարանին 2 ուղի առաջարկեց

Ըստ թեմայի

Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին
ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև կեսգիշեր. ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ