11:38 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9602

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու դրդապատճառներն է ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարարը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։ Տեղեկությունը հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։

«Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին»,–ասել է նա։

Խզմալյանի խոսքով` միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար։ Նա նշել է, որ երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և իրենք առաջարկում են Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործել։

Փոխնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում կար նաև թատրոնը կազմալուծելու վտանգ, բայց հնարավորություն է ստեղծվել պահպանելու ամենակարևորը՝ ստեղծագործական կազմը և վերջինիս աշխատանքը։ Նա հիշեցրել է, որ այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, սեփական հարկի բացակայության պատճառով փորձեր և ստեղծագործական աշխատանք իրականացնում են անբարենպաստ պայմաններում. սա ևս թատրոնների միավորման պատճառներից մեկն է:

Կոնստանտին Օրբելյանը կշարունակի՞ ղեկավարել օպերայի թատրոնը. մաեստրոն փակագծեր է բացել

Փոխնախարարը հավաստիացրել է, որ այս դեպքը չի նշանակում, որ մասսայաբար պետք է թատրոններ փակվեն. այդպիսի օրակարգ կառավարությունը չունի:

Ըստ թեմայի

Կվերադառնա «աշխարհի միակ թատրոն»․ Օրբելյանի անկեղծ պատասխանները «վատ հարցերին»
Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար
Խորհրդարանն իմը չէ, վերադառնում եմ թատրոն. ի՞նչ են անելու ՔՊ–ի ցուցակից դուրս մնացածները
թեգերը:
Թատրոն, Արա Խզմալյան

Գլխավոր թեմաներ