23:03 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Չորս օր տևած նիստերից հետո Սահմանադրական դատարանն անցավ կողմերի եզրափակիչ ելույթների փուլին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը Սահմանադրական դատարանում կարողացել են ապացուցել իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործումը, տարբեր կեղծիքների իրականացումը, ատելության հռետորաբանությունը և այլն: Այս մասին նա հայտարարել է ՍԴ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ:

Նա կարծում է, որ խախտումները սկսվել են դեռևս մարտին, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է նախագահի լիազորությունները և միանձնյա նշանակել ընտրությունների օրը։ Վարդևանյանը հավելել է, որ դատարանը հնարավորություն չի տվել հերքելու նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ ճնշումների առկայության փաստը՝ բազմիցս մերժելով համապատասխան միջնորդությունը:

Միաժամանակ, փաստաբանը նշել է, որ իր և իր գործընկերների կողմից հիմնավորվել է այն պնդումը, որ այդ պաշտոնից հրաժարվելուց հետո վարչապետի պաշտոնավարելն անհնար է: Սակայն Փաշինյանը, խախտելով օրենքը, շարունակել է պաշտոնավարել և օգտագործել վարչական ռեսուրսը, որի արդյունքում խախտվել է քաղաքական ուժերի հավասարության սկզբունքը։

Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև կեսգիշեր. ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով

Վարդևանյանի խոսքով ՝ իրենց նկատմամբ օգտագործվել է իրավապահների միջոցով ճնշումների ամբողջ մեխանիզմը, քանի որ հարյուրավոր մարդիկ տեղափոխվել են ընտրատեղամասեր, շտաբներում ստուգումներ են իրականացվել: Ավելին, քրեական գործեր են հարուցվել, կան տուժածներ, որոնք այս կամ այն կերպ կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

«Սա վկայում է իրավապահ համակարգի բացակայության և իրավապահների՝ քաղաքական գործընթացներում ներգրավվածության մասին», - նշել է Վարդևանյանը:

Փաստաբանը հավելել է, որ վարչական դատարանը արձանագրել է Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող ատելության հռետորաբանության փաստը:

«Փաշինյանն այդ հռետորաբանությամբ կարող էր վախեցնել ընտրողներին և ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Մենք փորձել ենք դատարանին ներկայացնել ինչպես ընդհանուր համատեքստը, միջավայրը, այնպես էլ կոնկրետ կիրառական խախտումները։ Կարծում եմ, որ ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե նեղ, կիրառական, տեխնիկական խախտումներ, այլ կարող է և պարտավոր է գնահատել բոլորը միասին համակցված»,- ասել է նա:

Ըստ Վարդևանյանի՝ այս ընտրությունները չեն արտահայտում երկրի քաղաքացիների կամքը, և ԿԸՀ-ի ներկայացրած պատկերն աղավաղված է։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը քննում է ընդդիմադիր ուժերի բողոքը հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Բողոք են ներկայացրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները:

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ–ում հարցաքննվի որպես վկա
Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին
ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի
թեգերը:
Արամ Վարդևանյան, Սահմանադրական դատարան, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ