10:13 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
715 0 0

Արաքսը հայ–թուրքական սահմանապահ ուղեկալներից մեկի տարածքում արդեն ծառեր ու թփեր է տապալել ու ողողել ափը։ Դեբեդն էլ վարարել ու փոխել է հունը` գետով անցնող հայ–վրացական սահմանը «տեղափոխելով» դեպի ՀՀ տարածք:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արաքս գետը` հայ–թուրքական սահմանի հատվածում, Դեբեդը` Տավուշի մարզի Այրում, Դեբեդավան, Պտղավան, Հաղթանակ ու Բագրատաշեն համայնքների հատվածում, կարող են հեղեղումներ առաջացնել ու մեծ վնասներ պատճառել հարակից բնակավայրերին ու հողատարածքներին։

Առկա վտանգի մասին ՀՀ կառավարությանն զգուշացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` գործադրին առաջարկելով 2021 թվականի բյուջեից լրացուցիչ գումարներ հատկացնել նշված գետերի ափապաշտպան կառույցներն ամրացնելու համար։

Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Դրանով նախարարությունն առաջարկում է բյուջեից հավելյալ շուրջ 375 մլն դրամ հատկացնել վտանգը կանխելու համար։

Մասնագետների հաշվարկով Արաքսի` հայ–թուրքական սահմանին հարակից հատվածում ափապաշտպան արգելաթմբի բարձրությունը չի ապահովում գետի առավելագույն ջրի անցկացումը, ինչը կարող է հանգեցնել արգելաթմբի ողողմանն ու քանդմանը:

«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են

Արաքսի 2189 մ երկարությամբ ափապաշտպան արգելաթումբը կես մետրից մինչև 1 մետր բարձրացնելու համար պահանջվում է 62 737 600 դրամ։

Բացի այդ, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի սահմանապահ ուղեկալի տարածքում Արաքս գետի ափն արդեն իսկ վարարումների ժամանակ ենթարկվել է ինտենսիվ ողողման՝ արմատախիլ անելով ծառեր և թփուտներ, և սպառնում է ողողել նաև հարակից տարածքները:

Այստեղ գետի ափի ամրացման աշխատանքների համար պահանջվում է 29 679 300 դրամ` 188 մ երկարությամբ ափը 3.9-4.75 մ բարձրությամբ քարե լիցքով ամրացնելու համար։

Ինչ վերբերում է Դեբեդին, ապա այն Տավուշի մարզի Այրում, Դեբեդավան, Պտղավան, Հաղթանակ և Բագրատաշեն համայնքների տարածքներում քանդել է ափապաշտպան արգելաթումբը, որի հետևանքով փոխվել է գետի հունը։ Արդյունքում` Դեբեդով անցնող հայ–վրացական սահմանը տեղաշարժվել է դեպի ՀՀ տարածք: Հիշյալ համայնքների հողատարածքները մնացել են գետի ձախ ափին, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոմայրուղուն հարող հատվածներում քանդվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերակարգի հետիոտն և մեքենաների տեղաշարժի համար նախատեսված սահմանային ճանապարհները:

Դեբեդի ափի ամրացման աշխատանքների արժեքը գնահատվել է շուրջ 275 մլն դրամ։

Ըստ թեմայի

Ջրհեղեղ Գերմանիայում. նավագնացությունը կաթվածահար է, բայց կա մեկ «բայց». վառ լուսանկարներ
Արագածոտնի մարզում սելավաջրերը հեղեղել են մի շարք բնակավայրեր
Տասնյակ տներ են հեղեղվել Ղրիմի Բախչիսարայի շրջանում. տեսանյութ
թեգերը:
Գետ, արաքս, Դեբեդ

Գլխավոր թեմաներ